2015թ.-ի հուլիսի 23-ին ՀՀ կառավարության կողմից հաստատված ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի ֆինանսավորման և ռազմավարության ծրագրի շրջանակներում երկրում նախատեսվում է ջրամատակարարման ծառայությունների սակագնի բարձրացում:
«Ջրի ներկայիս սակագինը չի ծածկում շահագործման և պահպանմանն ուղղված ծախսերը: «Հայջրմուղկոյուղ
«Ջրի սակագնի բարձրացումը կապված է այն երևույթի հետ, որ ջրամատակարարման համակարգում գործող ընկերությունները վերջին տարիների ընթացքում կուտակել են մեծ վարկեր: Այժմ նրանք պարտավոր են վերադարձնել պարտքերը, այդ իսկ պատճառով էլ ստիպված են բարձրացնել սակագները»,- RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ջրամատակարարող ընկերությունները պաշտոնապես հայտնում են, որ իրենց կորուստները կազմում են 70 %: Ինձ համար անհասկանալի է այն բիզնեսը, որն այդքան տոկոս է կորցնում: Ինչպե՞ս է նրանց հաջողվում այդպիսի մեծ կորուստների դեպքում շուրջօրյա ջուր մատակարարել Երևանի բնակչությանը: Ես մի քանի անգամ բարձրաձայնել եմ այս հարցը, բայց ինձ այդպես էլ պատասխան չեն տվել»:
Կառավարության որոշման կյանքի կոչմանն ուղղված միջոցները, ձևաչափը և ինքնաբավ սակագնին անցնելու ժամանակահատվածը կհստակեցվեն մինչև 2015թ.-ի նոյեմբերի 15-ը: Սակագնի մասին որոշումը հասարակությանը կներկայացվի 2016թ.-ի հունիսին:
Ներկայումս Հայաստանում խմելու ջրի սակագինը 1 խմ դիմաց կազմում է 144 դրամ (մոտ 33 ամերիկյան ցենտ):