Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Վրաստանը դեմ է և երկաթգծի վերականգնումը ագրեսիա համարում է

Վրաստանը դեմ է և երկաթգծի վերականգնումը ագրեսիա համարում է

Վրաստանի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն, որում դատապարտում է Վրացական երկաթուղու աբխազական հատվածի վերականգնումն ու պահանջում է Ռուսաստանից դադարեցնել այդ անօրինական գործողությունները:

Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը հայտնել է լրագրողներին, որ երկաթգծերի ավելի քան 500 զինծառայողներ և 50 միավոր տեխնիկա ներգրավված են Աբխազիայի Օչամչիրա կայարանի և Ինգուրի գետի վրայով անցնող կամարջի միջև ընկած երկաթուղային հատվածի վերականգնման աշխատանքներին:

Վրաստանը դատապարտել է «Մոսկվայի հերթական ագրեսիվ և սադրիչ գործողությունը»` կոչ անելով դադարեցնել Աբխազիայի տարածքում «անօրինական գործողություն» իրականացնել, ինչպես նաև հորդորել է միջազգային հանրությանը ձեռք առնել միջոցներ «Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ուղղված անօրինական քաղաքականության» ուղղությամբ:

Տեղեկությունը, որ Ռուսաստանն իրականացնում է աշխատանքներ աբխազական երկաթգծի վերականգնման ուղղությամբ, դեռևս հայտնի է դարձել օգոստոսի սկզբին, բայց Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես է գալիս միայն հիմա: Սա, առաջնահերթ, կապված է Ռուսաստանի բարձրաստիճան ռազմական պաշտոնյայի կողմից նշյալ տեղեկության հաստատման հետ, կարծում է Վրաստանի զարգացման ուսումնասիրությունների ինստիտուտի խորհրդի նախագահ Գեորգի Խուխաշվիլին:

«Լիովին բնական հայտարարություն է, քանի որ Վրաստանն անհանգստացած է այն փաստով, որ երկաթգծի մաքրման աշխատանքներն իրականացնում են Ռուսաստանի ռազմական ստորաբաժանումները: Ակնհայտ է, որ Վրաստանը չի կարող կանխել դա, բայցև անհնարին էր այն թողնել առանց ուշադրության», — ասել է Խուխաշվիլին RUSARMINFO-ի հետ զրույցում:

Ընդ որում, նա նշել է նաև, որ Աբխազիան Վրաստանի անբաժան մասն է, և բոլոր դրական գործողությունները, որոնք ուղղված են Աբխազիայի բնակչության տնտեսական զարգացմանը և բարեկեցությանը, ողջունելի են:

Ըստ զրուցակցի, Հարավկովկասյան եկաթգծի վերականգնումը կարող է նպաստել տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը, բայց նաև առկա են մի շարք սկզբունքային հարցեր, որոնց պատճառով երկրները չեն կարողանում գտնել համընդհանուր լուծում:

«Բայց, եթե կողմերը գան փոխզիջման և համաձայնեն, որ Պսոու եկաթուղային կայարանում վրացի սահմանապահները գտնվեն և կնքեն Ռուսաստանի ու Հայաստանի միջև փոխադրվող տարանցիկ բեռները, ապա ճանապարհը կբացվի», — համոզված է փորձագետը:

Հիշեցնենք, որ աբխազական երկաթգիծը կազմել է Հարավկովկասյան երկաթուղու մի մասը: ԽՍՀՄ փլուզումից հետո երկաթուղին մասնատվել է աբխազական, հայկական և վրացական երկաթգծերի: 1992թ.-ի վրաց-աբխազական զինված հակամարտությունից հետո երկաթուղու այս հատվածը դադարել է գործել: Արդյունքում, Հայաստանի և Ռուսաստանի միջև առ այսօր բացակայում է երկաթուղային հաղորդակցությունը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …