Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը հայտարարել է, որ նախապատրաստման փուլում է կազմակերպության հավաքական ավիացիոն ուժերի ստեղծման առաջարկը:
«Մենք որոշման նախագիծ ենք նախապատրաստել ՀԱՊԿ հավաքական ավիացոն ուժերի ստեղծման մասին, որոնք անմիջապես պետք է ապահովեն մեր ուժերի և միջոցների տեղափոխումը», —կիրակի օրը նա հայտնել է լրագրողներին:
Նրա խոսքով, հավաքական օդային ուժերն անհրաժեշտ են այս կամ այն հակամարտության գոտի ՀԱՊԿ ուժերի և միջոցների օպերատիվ տեղափոխման նպատակով:
Նա հայտնել է նաև, որ Պսկովում անցկացվող ՀԱՊԿ ուժերի զորավարժությունն
RUSARMINFO-ի հետ զրույցում «Օդատիեզերական պաշտպանություն»ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարյոնոկը տեսակետ է հայտնել, որ ցանկացած ռազմական միություն պետք է ներառի ռազմական ուժերի բոլոր բաղադրիչները: Դրանք են` ռազմաօդային ուժերը, ռազմածովային և ավիացիոն ուժերը: Վերջին բաղադրիչը, ըստ ռազմական փորձագետի, կարևորագույն դերակատարումն ունի ռազմական ուժերի գործունեության ապահովման հարցում:
«ՀԱՊԿ-ում ավիացիոն բաղադրիչը լինելու է ամենաճկունը, և նման տարածության պայմաններում հենց ավիացիան է ունակ ապահովել ՀԱՊԿ ուժերի առավել արդյունավետ տեղափոխումը այս կամ այն տարածաշրջան կամ հավաքական անվտանգության հակամարտության գոտի», — կարծում է Խոդարյոնոկը:
Նրա կարծիքով, ՀԱՊԿ ավիացիոն ուժերի ստեղծումը կապված է նաև Կենտրոնական Ասիայի ռազմավարական տարածաշրջանում ագրեսիվ իսլամիզմի և Իսլամական պետություն խմբավորման տարածման հետ: Այդ սպառնալիքները, թեպետ որոշ առումով չափազանցված են տվյալ ժամանակահատվածու
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի «Փոխգործակցությու