Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ադրբեջանական ագրեսիայի պատճառները. Հրադադարի խախտումը երկու պատճառ ունի

Ադրբեջանական ագրեսիայի պատճառները. Հրադադարի խախտումը երկու պատճառ ունի

Օգոստոսի 16-ից 22-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը ԼՂՀ ՊՈՒ-ի հետ շփման գծում խախտել է հրադադարի ռեժիմը մոտ 900 անգամ:

Խախտելով հրադադարի ռեժիմը ղարաբաղյան հակամարտության գոտում` Ադրբեջանը փորձում է ոչ միայն հետախուզում իրականացնել դիվերսիաների միջոցով, այլև ցուցադրել սեփական բնակչությանը, որ իշխանությունը չի հրաժարվել ցանկացած ճանապարհով Ղարաբաղը վերադարձնելու նպատակից, RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է ՌԻՍԻ-ի «Ազգային ռազմավարության խնդիրները» ամսագրի գլխավոր խմբագիր Աժդար Կուրտովը:

«Քանի որ Բաքուն կոնկրետ խնդիրներ ունի ոչ միայն Հայաստանի և Ղարաբաղի Հանրապետության, այլև ԱՄՆ-ի հետ, ապա նրան անհրաժեշտ է ցուցադրել սեփական բնակչությանը, որ իշխանությունն ամուր է, ընդունակ արձագանքել արտաքին մարտահրավերներին», — կարծում է Կուրտովը:

Հարկադրելով ծախսել հավելյալ միջոցներ պաշտպանունակության ապահովման վրա և այդպիսով շեղելով ուշադրությունը սոցիալական բնագավառի առավել հրատապ խնդիրներից` Ադրբեջանը նաև փորձում է դանդաղեցնել սոցիալ-տնտեսական ոլորտում Հայաստանի զարգացումը, համոզված է փորձագետը:

Ընդ որում, Աժդար Կուրտովը հավանական չի համարում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը:

«Այո, առկա է լարվածություն, կարելի է հիշել խոցված ուղղաթիռը, դիպուկահարների մենամարտերը, ադրբեջանական ռմբակոծությունները բարձր տրամաչափի զենքերի օգտագործմամբ , բայց այդ ամենը լայնածավալ ագրեսիա սկսելու միանշանակ ցանկության դրսևորում չէ: Կողմերի շփման գծում պատահարները չեն խոսում հնարավոր պատերազմի մասին: Ադրբեջանը չի գնա այդ քայլին», — համոզված է փորձագետը:

Հիշեցնենք, որ համաձայն ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամլո ծառայության, Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զենքերից իրականացվել է 16 հազ. կրակոց, այդ թվում նաև` 60,82 և 120 մմ ականանետերից և նռնակներից: Հակառակորդի գործողությունների ճնշման նպատակով ԼՂՀ զինված ուժերի ստորաբաժանումներն անցել են պատասխան հարվածի, ինչի արդյունքում հակառակորդի գործողությունները ճնշվել են: Իրականացված հրաձգության հետևանքով զոհվել է 4 և վիրավորվել 15 զինծառայող: ԼՂՀ Պաշտպանության բանակը զոհեր չի արձանագրել:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …