Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ում է Գազպրոմ-ը զեղչեր տրամադրում Հայաստանում

Ում է Գազպրոմ-ը զեղչեր տրամադրում Հայաստանում

Հայաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի սակագինը 1000 խմ դիմաց 165 դոլարի նվազեցման մասին արձանագրությունը: Հիշեցնենք, որ սա ռուսաստանյան ընկերության կողմից Հայաստանին տրված առաջին սակարկումը չէ: Բայց, ինչպես և նախորդ դեպքերում, որևէ տեղեկություն չկա որևէ տեղեկություն կնվազի արդյոք գազի սակագինը ներքին սպառողների համար:

RUSARMINFO-ի հարցին, թե «ինչու», պատասխանել է Ներազգային ազատագրական շարժման առաջնորդ Վահան Մարտիրոսյանը:

«Գազպրոմ Հայաստան»-ի ղեկավարությունը սպառողի համար սահմանված գազի բարձր սակագնի շնորհիվ ստանում է ավելացված եկամուտ` բացատրելով երկնագույն վառելիքի բարձր սակագինը երկրի ներսում գազամատակարարման ցանցի զարգացման մեջ ներդրումներ կատարելու անհրաժեշտությամբ: «Գազպրոմ»-ի հայաստանյան դուստր ընկերության հիմնական պատճառաբանությունները ցանցերի բացակայությունը կամ անբարենպաստ վիճակն է, որոնց կառուցման կամ վերանորոգման աշխատանքներին էլ ուղղված են ընկերության եկամուտները:

Համեմատության համար Վահան Մարտիրոսյանը վկայակոչում է որոշ ցուցանիշներ, որոնք հերքում են Հայաստանում սահմանված գազի բարձր սակագնի արդարացվածությունը.«Եվրոպական երկրները ռուսաստանյան գազը սահմանին ստանում են 1000 խմ դիմաց 700 եվրոյով, իսկ սպառողին գազը հասնում է ընդամենը 50 եվրոյով ավելի թանկ: Ներկայումս գազը Հայաստան է մատակարարվում 1000 խմ դիմաց 190 դոլարով, իսկ սպառողը վճարում է Ուկրաինայից հետո ԱՊՀ տարածքում ամենաբարձր սակագինը`1000 խմ դիմաց 390 դոլար»:

«Ալեքսեյ Միլլերը պետք է հասկանա, որ իր ենթակաների արկածախնդրության պատճառով Ռուսաստանը Հայաստանում կարող է բախվել նույն խնդրին, ինչպես որ Էլեկտրացանցերի դեպքում էր», — կարծում է Մարտիրոսյանը:

RUSARMINFO-ի զրուցակցի կարծիքով, «Գազպրոմ Հայաստան»-ին հովանավորում է երկրի քաղաքական վերնախավը, որի ներկայացուցիչներն ուղղակի կամ անուղղակի կերպով հանդիսանում են գազի խոշոր սպառող ընկերությունների սեփականատերեր: Օրինակ, հայաստանյան գազալցակայանները, որոնք ապահովում են բարձր եկամուտ, բացարձակ անվերահսկելի են. դրանցում բացակայում են ցուցիչները, հնարավոր չէ անցկացնել աուդիտ և հասկանալ, թե գազի ինչ ծավալ են նրանք սպառել: Վահան Մարտիրոսյանը համոզված է, որ գազալցակայանները հանդիսանում են Հայաստանում գազային գումարների կանխիկացման ինքնատիպ մեխանիզմ:

Հայաստանում գազի սակագինը սահմանվում է երկրի կառավարության մասնակցությամբ, ասում է Ռուսաստանի ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրենի գազային հարցերով տեղակալ Ալեքսեյ Գրիվաչը: RUSARMINFO-ի հետ զրույցում Գրիվաչը նշել է, որ հենց հայկական կողմն է որոշում նվազեցնել սակագինը կամ հնարավորություն ընձեռել «Գազպրոմ»-ին ձևավորելու սեփական ներդրումային ռեսուրսը:

Ընդ որում, տնտեսագետը չի բացառում, որ Հայաստանի իշխանությունները գազի մատակարարման պայմանագրի շրջանակում կոնկրետ պարտավորություններ են ստանձնել «Գազպրոմ»-ի դիմաց, և հայկական կողմը չի կարող միանգամից որոշում կայացնել և փոխել գազի սակագինը, քանի որ ցանկացած ներդրող իր գործունեության պայմաններն ամրագրում է շուկա մտնելիս:

«Գազպրոմ»-ի կողմից Հայաստանին տրված սակարկումները, ըստ Գրիվաչի, կապված են գազի և նավթի համաշխարհային գների նվազեցման հետ, ինչից ելնելով էլ փոխվում է գազի սակագինը մատակարարողի հետ կնքված պայմանագրով:

Հայաստանի ներսում գազի սակագնի սահմանման վրա ազդող ոչ պակաս կարևոր գործոն է նաև արժույթների փոխարժեքների հարաբերակցությունը. եթե իջեցնել գազի գինը ազգային տարադրամի արժեզրկման ժամանակ, ապա կստացվի, որ գազի գնորդը` «Գազպրոմ Հայաստան»-ը, ստիպված է լինելու գնել գազն ավելի թանկ, քան այն կարող է վաճառել ներքին շուկայում:

Հիշեցնենք, որ ռուսաստանյան գազի գինը, ելնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի ինտեգրումից, 1000 խմ դիմաց կնվազի 25 դոլարի` 190-ի փոխարեն կազմելով 165 դոլար:

Համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել այս տարի ապրիլին «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև: Հայաստանի ներքին շուկայում բնական գազ մատակարարող և իրացնող միակ ընկերությունը «Գազպրոմ Հայաստան»-ն է, «Գազպրոմ» ընկերության 100%-ոց դուստր ընկերությունը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …