Среда , 24 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Ազգային արժույթի բարձր փոխարժեքը կփլուզի Հայաստանի տնտեսությունը

Ազգային արժույթի բարձր փոխարժեքը կփլուզի Հայաստանի տնտեսությունը

Գազի և նավթի գների նվազեցման պայմաններում շարունակվում է Ռուսաստանի և Չինաստանի ազգային արժույթների արժեզրկումը: Դրանց հետևեց նաև Ղազախստանի և Ղրղզստանի ազգային տարադրամերի արժեզրկումը: Bloomberg-ի տնտեսագետների կարծիքով, նման իրավիճակի զարգացման հեռանկարում արժութային առավել մեծ ռիսկի տակ են ընկնում Ասիայի և նախկին Խորհրդային միության երկրները:

«Ադրբեջանն ու Վրաստանն արժեզրկեցին իրենց արժույթները նախորդ տարի, մինչդեռ մյուս երկրները, մասնավորապես` Հայաստանը, Տաջիկստանը, Մոլդովան և Մոնղոլիան մնում են վտանգավոր գոտում», — կարծում են Bloomberg-ի փորձագետները:

Ռուբլու կտրուկ անկման պայմաններում ազգային արժույթը բարձր փոխարժեքի տիրույթում պահելը բացարձակ անմտություն է, կարծում է անկախ  տնտեսագետ Վլադիսլավ Ժուկովսկին:

«Հայաստանի հիմնական առևտրային գործընկեր Ռուսաստանի արժույթի անկման պայմաններում հայկական դրամի փոխարժեքի պահպանումը մահացու վտանգավոր է: Կարծում եմ, որ դրամը մոտ ապագայում ևս կընկնի` նկատի ունենալով երկրում ռեկորդային գործազրկությունը (19%) և սպառողական ակտիվության նվազումը», — RUSARMINFO հետ զրույցում ասել է փորձագետը:

Ժուկովսկին նկատում է, որ Հայաստանի արտաքին պարտքը վերջին 6 տարիների ընթացքում աճել է 2,5 անգամ, գրեթե ինչպես Ուկրաինայում, իսկ դրա սպասարկումը լուրջ ազդեցություն ունի երկրի տնտեսության վրա: Փորձագետի գնահատմամբ, Հայաստանը գտնվում է տնտեսական ճգնաժամում: Տնտեսության աճի արագացում չի լինի, իսկ աճի լավագույն կանխատեսումը 2 տոկոս է:

«Կենտրոնական բանկը վախենում է արժեզրկել դրամը, ըստ էության, ելնելով այն հանգամանքից, որ արտաքին պարտքի մեծացման հետևանքով կավելանան նաև արտաքին վճարումները», — կարծում է փորձագետը:

Նկատի ունենալով հայկական դրամի անկման պատմությունը (2009-ին 1 դոլարի դիմաց 300-ից 380-ի աճ, 2011-ին` 360-400, 2015-ին` 410-460), տնտեսագետը կանխատեսում է հայկական դրամի անկումը 1 դոլարի դիմաց 550 ՀՀ դրամ հարաբերակցության պայմաններում:

«Հայաստանյան տնտեսության ընկճախտային իրավիճակի և Ռուսաստանից կախվածության պայմաններում ծայրահեղ սխալ է ամուր պահպանել փոխարժեքը ռուբլու և դոլարի հանդեպ: Դրա արդյունքում տեղի կունենա ներդրումների հսկայական արտահոսք, կառաջանան խնդիրներ արտաքին առևտրաշրջանառության հետ, իր հերթին կավելանա արտաքին պարտքը: Այս ամենից խուսափելու համար անհրաժեշտ է արժեզրկել հայկական դրամը 15-20 տոկոսով: Դա անհրաժեշտ է անել, քանի դեռ նվազում են նավթի գներն ու ռուբլու փոխարժեքը», — համոզված է ռուսաստանյան փորձագետը:

Հայկական դրամի բարձր փոխարժեքը խիստ բացասական է ազդում հայկական բիզնեսի ներմուծման-արտահանման վրա. հայկական արտադրանքը ռուսաստանյան շուկայում շարունակ թանկանում է, իսկ ռուսաստանյան արտադրանքը հայկական շուկայում իր ցածր գնով   ներքին արտադրողին զրկում է մրցակցության բոլոր հնարավորություններից:

Դրամի ներկայիս փոխարժեքը խնդիրներ է առաջացնում նաև հայաստանցի միգրանտների համար: Դրամի փոխակերպելիս նրանց աշխատած ռուսական ռուբլին արժեզրկվում է, ինչն էլ կրճատում է Հայաստանում մեծ թվով մարդկանց սպառողական հնարավորությունը:

Ներկայիս պայմաններում, երբ ԱՊՀ տարածքում արձանագրվում է ազգային արժույթների համատարած արժեզրկում, ակնկալվում է ազգային փոխարժեքի արժեզրկման մրցավազք, կարծում է փորձագետը, և Հայաստանը վաղ թե ուշ հարկադրված կլինի միանալ այդ մրցավազքին:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …