Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Վրաստանին միջոցների անիմաստ վատնում է

ԱՄՆ-ի ռազմական օգնությունը Վրաստանին միջոցների անիմաստ վատնում է

2015թ.-ին ԱՄՆ-ն Վրաստանին կտրամադրի 20 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնություն «դաշնակիցների երաշխիքների հզորացում» ծրագրի շրջանակներում: Այդ մասին ասել է ամերիկյան պաշտպանության գերատեսչության ղեկավար Էշտոն Կարտերը Վաշինգտոնում վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ: ԱՄՆ-ն մտադիր է շարունակել Վրաստանի հետ համագործակցությունը, ներառյալ` ամենամյա երկկողմ և բազմակողմ վարժանքների ու դասընթացների կազմակերպման ուղղությամբ, հայտարարել է Կարտերը:

20 մլն ամերիկյան դոլարը չի ազդի ռուս-վրացական հարաբերությունների վրա, RUSARMINFO-ի հետ զրույցում ասել է վրացական «Կովկասյան տուն» կենտրոնի ղեկավար Գեորգի Կանաշվիլին:

«20 մլն դոլարը աննշան գումար է նույնիսկ Վրաստանի համար: Եթե խոսքը 500 մլն դոլարի մասին լիներ, ապա Ռուսաստանը կզգոնանար: Վրաստանի և ԱՄՆ-ի միջև միշտ գոյություն է ունեցել սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում, այդ թվում նաև` ռազմական: Եվ այդ գումարը չի հատում համագործակցության այն շրջանակի սահմանագիծը, որն արդեն մի քանի տասնամյակներ գոյություն ունի», — կարծում է փորձագետը:

ԱՄՆ-ի օգնությունը Վրաստանի զինման ուղղությամբ գումարների անմիաստ վատնում է, համոզված է «Օդատիեզերական պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Միխայիլ Խոդարյոնոկը:

«Տրամադրվող օգնության չափն, իհարկե, մեծ չէ, որպես օրինակ, 5-րդ սերնդի F-22 Raptor կործանիչի արժեքը 400 մլն դոլար է, իսկ 20 մլն դոլարը մեկ հաջող ռազմական ուղղաթիռի մոտավոր արժեքն է: Բայց անհրաժե՞շտ է արդյոք միջոցներ ներդնել վրացական բանակի մեջ: Դժվար թե վրացիներից լավ ենթասպաներ և սպաներ ստացվեն, բոլոր վերջին իրադարձությունները դրա վառ ապացույցն են: Վրաստանում չկան այնպիսի քաղաքներ և գյուղեր, ինչպես օրինակ Լեռնային Ղարաբաղում, որտեղ ծնունդ են առել Խորհրդային միության երկու մարշալները»:

Ռազմական փորձագետի կարծիքով, ԱՄՆ-ի նախաձեռնությունը բացասական երանգ կհաղորդի առանց այն էլ փակուղի մտած ռուս-վրացական հարաբերություններին: Խոդարյոնոկը կարծում է, որ վրացական կողմն առաջինը պետք է քայլեր ձեռնարկի ՌԴ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ:

Հավելենք, որ ԱՄՆ-ի և Վրաստանի պաշտպանության նախարարներ Էշտոն Կարտերի և Թինաթին Խիդաշելիի միջև տեղի ունեցած հանդիպումն առաջին էր` կին ռազմական գործչին Վրաստանի պաշտպանության գերատեսչության ղեկավարի պաշտոնին նշանակելուց ի վեր:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …