Հնարավոր անհեթեթություն. Ռուսաստանը չի պատրաստվում ռադիոլոկացիոն կայան կառուցել Ադրբեջանում — Rusarminfo
Четверг , 21 января 2021
Главная / Նորություններ / Հնարավոր անհեթեթություն. Ռուսաստանը չի պատրաստվում ռադիոլոկացիոն կայան կառուցել Ադրբեջանում

Հնարավոր անհեթեթություն. Ռուսաստանը չի պատրաստվում ռադիոլոկացիոն կայան կառուցել Ադրբեջանում

Նախօրեին «Զվեզդա» հեռուստաալիքի պաշտոնական կայքում հրապարակված հոդվածում հեղինակ Վիկտոր Սոկիրկոն պնդում է, որ 2017թ.-ին Ռուսաստանը պատրաստվում է նոր ռադիոտեղորոշիչ կայան կառուցել Ադրբեջանի տարածքում:

«Շարունակվում է «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ կայանի կառուցումը և ոչ միայն Ռուսաստանում (Պեչորա և Մուրմանսկ): Նախատեսվում է, որ 2017թ.-ին կառուցումը կսկսվի Ադրբեջանում` Բաքվին անցած Գաբալայի «Դարյալ» ռադիոտեղորոշիչ կայանի փոխարեն: Նոր կայանը լինելու է բացառապես ռուսական ենթակայության տակ և լրացնելու է Արմավիրում գործող ՌՏԿ-ին՝ ծածկելով այն տարածքները, որտեղ չի հասնում Արմավիրի ՌՏԿ-ը», — նշված է հոդվածում:

«Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է, որ նպատակահարմար չի գտնում մեկնաբանել նման «անհեթեթություն», բայց համոզված է, որ Ադրբեջանի տարածքում ռուսական նոր ՌՏԿ-ի կառուցման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

«Ռուսաստանը չի պատրաստվում Ադրբեջանում կառուցել որևէ ռազմական օբյեկտ: Առավել ևս, որ խոսքը հրթիռային հարձակման իրազեկման ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) մասին է: Բոլոր նոր ՌՏԿ-ները կառուցվում են Ռուսաստանի Դաշնության տարածքում: Ռուսաստանի կողմից շահագործվող հրթիռային հարձակման վաղ իրազեկման «Գաբալա» կայանի փակումից հետո Ադրբեջանում մենք որևէ բան չենք կառուցելու», — հայտնել է ռազմական փորձագետը:

Նշենք, որ «Վորոնեժ» ՌՏԿ-ն ռադիոտեղորոշիչ համակարգ է, որը նախատեսված է բալիստիկ և թևավոր հրթիռների, այլ աերոդինամիկ օբյեկտների հայտնաբերման և ուղեկցման համար: «Վորոնեժ»-ի մոնտաժման ժամկետը 18-ից 20 ամիս է (համեմատության նպատակով նշենք, որ դրա նախորդները` «Վոլգա»-ն և «Դարյալ»-ը, կանգնեցվել են 5-ից 9-ը տարվա ընթացքում):

Добавить комментарий

Смотрите также

Վերին Լարսն առանց խցանումների. Ռուսաստանում Հայաստանի առևտրի ներկայացուցիչը՝ կանաչ միջանցքի շահեկան լինելու մասին

Հայաստանյան ավտոմեքենաներն անցնում են Վերին Լարսի անցակետը «կանաչ միջանցքով» և առանց ձգձգումների: Այս մասին Հայաստանի …