Երևան–Անապա: Պարզվել է խոշոր ՃՏՊ-ի երկրորդ զոհի ինքնությունը: Տուժածների ցուցակը — Rusarminfo
Вторник , Октябрь 24 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Երևան–Անապա: Պարզվել է խոշոր ՃՏՊ-ի երկրորդ զոհի ինքնությունը: Տուժածների ցուցակը

Երևան–Անապա: Պարզվել է խոշոր ՃՏՊ-ի երկրորդ զոհի ինքնությունը: Տուժածների ցուցակը

Օգոստոսի 17-ի գիշերը, ժամը 02.50-ի սահմաններում Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի արդյունքում զոհվել է 2 մարդ, իսկ 12 քաղաքացի` ստացել տարբեր կարգի վնասվածքներ:

Ինչպես հաղորդել են ՌԴ ՆԳ Կրասնոդարի երկրամասի գլխավոր վարչությունից, Երևան-Անապա երթուղին իրականացնող 34 TL 778 պետհամարանիշով«Մերսեդես-Սպրինտեր» միկրոավտոբուսի 50-ամյա վարորդը կորցրել է ղեկի կառավարումն ու դուրս եկել երթևեկելի հատվածից, ինչի հետևանքով մեքենան բախվել է ծառի և շրջվել: Տրանսպորտային մեքենայի մեջ գտնվել է 20 ուղևոր, որոնցից 19-ը` ՀՀ քաղաքացի, մեկը` Վրաստանի քաղաքացի:

Միկրոավտոբուսի երկրորդ վարորդը` 37-ամյա Արմեն Ղուկասյանը, տեղում մահացել է: Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ հիվանդանոցի ճանապարհին մահացել է նաև ուղևորներից մեկը: Արմավիր քաղաքի դատաբժշկական քննության բյուրոյից RUSARMINFO-ի թղթակցին հայտնել են, որ վթարի զոհը 1962թ.-ին ծնված Ռիտա Հովհաննիսյանն է:

«Մեզ մոտ տեղափոխված ՀՀ քաղաքացիների մահվան պատճառը դեռևս անհայտ է», — հաղորդել են դիահերձարանից:

Ավտոճանապարհային պատահարի հետևանքով տուժած երկու քաղաքացիներ ներկայումս տեղափոխվում են Օչապովսկի երկրամասային կլինիկական հիվանդանոց: Այս մասին RUSARMINFO-ին հաղորդել են Արմավիրի քաղաքային 3-րդ հիվանդանոցից:

«Կրասնոդար են տեղափոխվում Սվետլանա Համայակի Բալիգինան (ծնված` 1975թ.)` պարանոցի բեկորային փակ կոտրվածքով, և Բեգուչյան ազգանունով մի տղամարդ (անունն ու հայրանունը ճշտվում են): Տուժածները երկրամասային հիվանդանոց են տեղափոխվում շտապ օգնության երկու ժամանակակից մեքենաներով` բարձրակարգ մասնագետների ուղեկցությամբ», — պարզաբանել են բուժհաստատությունում:

Այս պահին Արմավիրի 3-րդ քաղաքային հիվանդանոցում բուժում են ստանում 10-ը քաղաքացիներ: Նրանք գտնվում են տրավմոտոլոգիական, նեյրովիրաբուժական և վիրաբուժական բաժանմունքներում: Մեծ մասի մոտ հայտնաբերվել են բեկորային փակ կոտրվածքներ, փափուկ հյուսվածքների վնասվածքներ: Տուժածներից մեկը ստացել է գլխուղեղի ցնցում:

Արմավիրի 3-րդ հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներն են` Խուդոյան Գյուլիզարա, Բրոյան Էսթեր Մանուկի (ծնված` 1997թ.), Հարությունյան Արծրուն (ծնված` 1994թ., Էջմիածնի բնակիչ), Խաչատրյան Հրաչ Կարապետի (ծնված` 1960թ.), Բաղուդյան (անունն ու հայրանունը ճշտվում են) և Պողոսյան (տղամարդ, տվյալները ճշտվում են), Ղուկասյան Քրիստինե Կարապետի, Պողոսյան Վազգեն Անդրանիկի (ծնված` 1963թ., Էջմիածնի բնակիչ): Եվս մեկ տուժածի ինքնությունը պարզվում է:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN