Անգամ «պատժամիջոցային մուկը» սահմանը չի հատի — Rusarminfo
Среда , Август 16 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Անգամ «պատժամիջոցային մուկը» սահմանը չի հատի

Անգամ «պատժամիջոցային մուկը» սահմանը չի հատի

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև կգործի ֆիտոսանիտարական և անասնաբուժական փաստաթղթերի տրման էլեկտրոնային վերահսկողության համընդհանուր համակարգը, որը կհայտնաբերի պատժամիջոցների տակ ընկած մթերքների առկայությունը ողջ միության անդամ պետությունների տարածքում: RUSARMINFO-ի հետ զրույցում ՌԴ Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Յուլիա Մելանոն հայտնել է, որ այդ համակարգի ստեղծման աշխատանքներն արդեն սկսվել են: Նրա խոսքով, նման նախագծի մեկնարկը հնարավորություն է ընձեռում հետևելու, թե ԵՏՄ անդամ երկրներից որի տարածքում է գտնվում այս կամ այն մթերքը, որ կառույցի կողմից է այն որակավորվել և ինչ ստուգումներ է անցել:

Նա նշել է, որ այս նախագծի հիմնական նպատակն է բացառել պատժամիջոցների տակ ընկած մթերքների վերարտահանումը դեպի ՌԴ տարածք ԵՏՄ անդամ երկրներից:

«Մեծ է հավանականությունը, որ Ռուսաստան ներմուծման արգելքի տակ ընկած մթերքներն, այնուամենայնիվ, կարող են հասնել Ռուսաստանի տարածք Եվրասիական միության մեր գործընկերների միջոցով: Անփույթ իրավախախտները, որոնք փորձում են ներմուծել իրենց արտադրանքը մաքսանենգ ճանապարհով, դիմում են մեքենայությունների: Սկզբում ներմուծում են այդ արտադրանքը միության անդամ որևէ երկիր, իսկ այնուհետև նաև` Ռուսաստան», — պարզաբանել է ծառայության ներկայացուցիչը:

ՌԻՍԻ-ի տնտեսական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Նիկուլինը RUSARMINFO-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ պայմանավորված այն հանգամանքով, որ ԵՏՄ բոլոր անդամ պետությունները գտնվում են մեկ ընդհանուր առևտրային տիրույթում, հետևաբար, Ռուսաստանը հարկադրված կլինի որոշ քայլեր ձեռնարկել նաև նրանց տարածքում:

«ՌԴ Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության նախաձեռնության իմաստը վերահսկելն ու ԵՏՄ պետություններից Ռուսաստանի տարածք վերացուցանշված ապրանքների մուտքն արգելելն է, ինչպես որ Բելառուսի դեպքում էր, երբ տեղացի գործարարները վերացուցանշել էին եվրոպական ապրանքները և ներմուծում էին Ռուսաստան»:

Հնարա՞վոր է արդյոք, որ Ռուսաստանը պահանջի պատժամիջոցների տակ ընկած ապրանքների ոչնչացումը ԵՏՄ երկրների տարածքում: Ալեքսանդր Նիկուլինը կարծում է, որ «միության գործընկերներից սեփական ցանկությունների իրականացման պահանջներ Ռուսաստանը չի ներկայացնի: Դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ նրանք ևս միանան պատժամիջոցներին»:

Հիշեցնենք, որ ֆիտոսանիտարական և անասնաբուժական փաստաթղթերի տրման էլեկտրոնային վերահսկողության համընդհանուր համակարգի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել ՌԴ Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայությունը, իսկ համապասխան հայցն ուղարկվել է ԵՏՄ անդամ պետությունների իրավասու մարմիններ: Մեկ ընդհանուր համակարգի ստեղծման ժամկետները դեռ չեն հստակեցվել:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN