ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի համար միևնույնն է, թե ով կանցկացնի Հայկական էլեկտրացանցերի աուդիտը — Rusarminfo
Пятница , Август 18 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի համար միևնույնն է, թե ով կանցկացնի Հայկական էլեկտրացանցերի աուդիտը

ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի համար միևնույնն է, թե ով կանցկացնի Հայկական էլեկտրացանցերի աուդիտը

Հայաստանի կառավարությունը կողմնորոշվել է «Հայկական էլեկտրացանցեր»-ում աուդիտ իրականացնող ընկերության հարցում, այս մասին նախօրեին հայտարարել է ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Աուդիտի անցկացման նպատակով հայց ներկայացրած հինգ ընկերություններից նախապատվությունը տրվել է Deloitte Consulting-ին:

«Օգոստոսի 6-ին ստացվել են Deloitte և McKinsey ընկերությունների պատասխանները: Մեր ուսումնասիրության արդյունքներով, առաջարկում ենք Deloitte ընկերությանը համարել հաղթող: Վերջինիս գնային առաջարկը զգալիորեն ավելի ցածր էր», — նշել է նախարարը ՀՀ կառավարության նիստին:

ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն դեմ չէ Հայաստանի կառավարության ընտրությանը, RUSARMINFO-ին հայտնել է ընկերության մամլո քարտուղար Նիկոլայ Գորելովը` միաժամանակ հայտնելով, որ ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն Deloitte Consulting-ի հետ համագործակցության փորձ չունի:

«Առհասարակ չեմ հիշում, թե երբ է ԻՆՏԵՐ ՌԱՕ-ում անցկացվել աուդիտ»,- ասել է Գորելովը:

ՀՀ նախարարի խոսքով, աուդիտորական ընկերության ընտրությունը կատարվել է` ելնելով ծառայությունների գնացուցակից, որոնք ներկայացրել էին հավակնորդ ընկերությունները: ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն գնային հարցով հետաքրքրված չէ:

«ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն որևէ առնչություն չունի աուդիտի արժեքի հետ: Այդ հարցը բացառապես վերաբերում է Հայաստանի կառավարությանը», — հայտնել է ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի մամլո խոսնակը:

Հիշեցնենք, որ ս/թ. օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ: ՀՀ նախագահի` «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում (ԻՆՏԵՐ ՌԱՕ ընկերության դուստր ձեռնարկություն) աուդիտ անցկացնելու մասին որոշումն ընդունվել է Երևանում և այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի արդյունքում, որոնց մասնակիցները պահանջում էին չեղարկել ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի որոշումը, որի համաձայն, «Հայկական էլեկտրացանցեր»-ի հայցով էլեկտրաէներգիայի սակագինը յուրաքանչյուր կլՎտ/Ժ-ի դիմաց բարձրացվել է 7 դրամով: Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց փոխհատուցել սակագնի բարձրացված չափը մինչև «Հայկական էլեկտրացանցեր»-ում աուդիտի անցկացման ավարտը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN