Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / «Հայաստանի բաց երկինքը». անհրաժե՞շտ է արդյոք պետությանը ազգային փոխադրող

«Հայաստանի բաց երկինքը». անհրաժե՞շտ է արդյոք պետությանը ազգային փոխադրող

2013թ.-ին Հայաստանը պետության օդային տարածքը հայտարարեց որպես բացերկինք: Այս նախաձեռնությունը դյուրացրեց միջազգային ավիափոխադրողների գործունեությունը Հայաստանում: Միևնույն ժամանակ բաց երկինքը կտրուկ թուլացրեց ազգային ավիափոխադրողի դիրքերը, որն արդյունքում հարկադրված եղավ դադարեցնել գործունեությունը: «Բաց երկինքը» հետապնդում էր նպատակ` ստեղծելու մրցունակ միջավայր ավիափոխադրողների միջև, որոնք ուղևորներ գրավելու մրցավազքում պետք է բարելավեին մատուցվող ծառայությունների որակը, նվազեցնեին ավիատոմսերի սակագները` այդպիսով իսկ բազմապատկելով ուղևորների թիվը: Բայց ազգային փոխադրողի` շուկայից հեռանալը նշյալ նախաձեռնության արդյունքում հաճախակի քննադատության թիրախ է դարձել ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս:

«Պետությանն անհրաժեշտ է ազգային փոխադրող», — կարծում է «Բելավիա» ընկերության արտադրողական գործունեության ապահովման ծառայության ղեկավար Գեորգի Եղիազարյանը:

«Հաշվի առնելով այն, որ Հայաստանում` ի տարբերություն Բելառուսի, փոխադրումների հիմնական հոսքն իրականացվում է օդային ճանապարհով, երկրին ուղղակի անհրաժեշտ է ազգային փոխադրող: Բելառուսում, օրինակ, բավականին լուրջ են մոտենում այս հարցին», — RUSARMINFO-ի հետ զրույցում հայտնել է Գեորգի Եղիազարյանը:

Ազգային ավիափոխադրողի գործունեության դրական կողմերի շարքում Եղիազարյանը մատնանշում է այն, որ պետությունը միշտ կարող է վստահել նման ընկերությանը, իսկ ինչ վերաբերում է մասնավոր ընկերություններին, ապա դրանք ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական տեսանկյունից կարող են հետաքրքրված չլինել այս կամ այն պետական ծրագրի իրականացմամբ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ նման առաջարկությամբ հանդես է եկել նաևթուրքաբնակ հայազգի գործարար, Tower Turizm ընկերության սեփականատեր Տիգրան Ալթունը: Նա կարծում է, որ ազգային փոխադրողը կարող է վարել առավել նպատակային բանակցություններ միջազգային ընկերությունների, ավիափոխադրողների և օդանավակայանների հետ: Բացի այդ, եթե մասնավոր ընկերությունը որոշի դադարեցնել այս կամ այն ուղղությամբ թռիչքներ իրականացնելը, ապա ազգային փոխադրողը վերջինիս կարող է փոխարինել սեփական թռիչքներով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …