iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Воскресенье , 25 января 2026
amru
Главная / Без рубрики / Պատերազմը բարձրացրել է Էրդողանի վարկանիշը

Պատերազմը բարձրացրել է Էրդողանի վարկանիշը

Թուրքական ՄԱԿ (MAK) հիմնադրամի կողմից անցկացված հարցման տվյալները փաստում են, որ եթե Թուրքիայում այս պահին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) կստանա ձայների 44,7%-ն, ինչը 4%-ով ավելին է հունիսի ընտրություններից: Նույն հարցման տվյալներով, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ) կստանա ձայների միայն 10,3%-ն, ինչը 13%-ով քիչ է կուսակցությանը հունիսյան ընտրություններին վստահված ձայներից: Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը կասկածի տակ է դնում ՄԱԿ հիմնադրամի հարցման արդյունքները, բայց կարծում է, որ եթե անգամ Արդարություն և զարգացում կուսակցությունը ձեռք բերի ձայների 44,7%-ը, միևնույն է այն չի ստանա խորհրդարանի ձայների կեսը, որն անհրաժեշտ է կառավարության միաձնյա ձևավորման համար:

«Թուրքիայում նոր խորհրդարանական ընտրությունները կարող են անցկացվել հոկտեմբեր կամ նոյեմբեր ամիսներին, իսկ մինչև այդ իրավիճակը կարող է զգալիորեն փոխվել: Սիրիական խնդիրը կարող է ավելի սրանալ, ինչն առաջ կբերի հենց Թուրքիայի տարածքում բացասական դրսևորումների փոռթկմանը: Էրդողանի տեղում ես փորձարկումներ չէի անի արտահերթ ընտրությունների հարցում, կփորձեի պահպանել ձեռք բերածն ու հենց այս պահից կսկսեի պայմանավորվածություններ ձեռք բերել դաշինքի ձևավորման համար», — նշել է Եվսեևը RUSARMINFO-ի հետ զրույցում:

Եվսեևը նկատել է նաև, որ մի շարք թուրք փորձագետներ ընդգծում են Էրդողանի դիրքերի թուլացման փաստը երկրի ներսում և համոզված չեն, թե արդյոք կուսակցությանը կհաջողվի հաղթանակ տանել հաջորդ խորհրդարանական ընտրություններին:

ՌԴ-ում Քրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ Ասո Ջանգի Բուրխանն իր հերթին հայտնել է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն արդեն հայտարարել է, որ պատրաստ է հաջորդ ընտրություններին` համոզված լինելով, որ կստանան ընտրողների ձայների 10%-ից ավելին: RUSARMINFO-ի հետ զրույցում Բուրխանը համոզմունք է հայտնել, որ պատերազմական գործողությունները բացասական են ազդում Էրդողանի հեղինակության վրա: 

«Այս խառնաշփոթը ոչ մեկին դուր չի գալիս, որևէ մեկը պատերազմ չի ցանկանում, առավել ևս` Թուրքիայի բնակչությունը »:

Հավելենք, որ թուրքական ՄԱԿ հիմնադրամը, որը զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով, անցկացրել է նշյալ հարցումը 2015թ.-ի օգոստոսի 4-ից 8-ը Թուրքիայի 20 գավառներում, որին մասնակցել է 5,5 հազ. մարդ: 

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop