Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Եվրոպայի առաջնությանը հայ ըմբիշները վաստակել են երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ

Եվրոպայի առաջնությանը հայ ըմբիշները վաստակել են երկու ոսկե, մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ

Ազատ ոճի հայ ըմբիշներ Արսեն Հարությունյանը (46կգ) և Վազգեն Թևանյանը (58կգ) վաստակել են ոսկե մեդալներ Սերբիայում ընթացող պատանիների Եվրոպայի առաջնությանը: Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:

Հարությունյանը 10:3 հաշվով հաղթանակ է տարել վրացի ըմբիշ Գեորգի Չախիձեի նկատմամբ, իսկ Թևանյանը եզրափակիչ մարտում Թուրքիայի ըմբշից ավելի ուժեղ է գտնվել:

100 կգ քաշային կարգում ըմբիշ Հովհաննես Մագաղյանը վաստակել է արծաթե մեդալ:

Հայաստանից ևս մեկ մարզիկ` հունահռոմեական ոճի ըմբիշ Տիգրան Մինասյանը, 54 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի: 

Հավելենք, որ օգոստոսի 25-ից 30-ը Բոսնիա և Հերցեգովինայում կանցկացվի Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը, որին ևս նախատեսվում է հայ ըմբիշների մասնակցությունը:

 

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …