Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Իստրայի ավիավթար. մահացու թռիչք վեցը հազար ռուբլով

Իստրայի ավիավթար. մահացու թռիչք վեցը հազար ռուբլով

Իստրայի ջրամբարում տեղի ունեցած ավիավթարի զոհ դարձած Պարույր Մանուկյանը ողբերգության օրը նշել է իր 28-ամյակը: RUSARMINFO-ի աղբյուրի տեղեկացմամբ՝ զոհված Լարիսա Մանուկյանը Պարույրի կինն էր, իսկ 8-ամյա Էրիկը և 10-ամյա Օֆելիան հոբելյարի քրոջ երեխաններն էին:  Երեխաների մայրը ամուսնու հետ միասին սպասում էր հարազատների վերադարձին ջրամբարի ափին: Ավիավթարի զոհերը Արագածոտնի մարզի Թալինի շրջանի Ակունք գյուղից էին, ՀՀ քաղաքացի էին, սակայն ունեին Ռուսաստանում մշտական բնակության թույլտվություն և գրանցված էին Պոդոլսկի շրջանի Պոկրով գյուղում:

Բուժարովոյի գյուղական բնակավայրի ղեկավար (գտնվում է Իստրինսկի մունիցիպալ շրջանում) Ալեքսանդր Հայրապետովը RUSARMINFO-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է 9 մարդու կյանք խլած ավիավթարի մանրամասները: Նրա խոսքով, «Ռոբինսոն-44» մակնիշի ուղղաթիռը թռիչք է կատարել ջրամբարի մոտակայքում գրանցված հրապարակից: Իսկ վեցը տեղանոց «Սեսսնա-206»  հիդրոպլանը թռիչքի թույլտվություն չի ունեցել: «Նախկինում մենք չենք տեսել այդ հիդրոպլանը, այն եկել է երկու օր առաջ Սոլնեչնոգորսկից», — ասել է Հայրապետովը:

Միխայիլ Երմոլչև
Հիդրոպլանի օդաչուն 56-ամյա Միխաիլ Երմոլչևն է եղել, ով չի ունեցել պրոֆեսիոնալ օդաչույի որակավորում: Վկաների խոսքով, ողբերգությունից առաջ հիդրոպլանը վայրէջք է կատարել, ինչից հետո օդաչուն սկսել է հրավիրել հանգստացողներին օգտվել իր ծառայություններից: Նրա առաջարկը ընդունել է 4 մարդ՝ երկու մեծահասակ և երկու երեխա՝ վճարելով մահացու թռիչքի համար վեց հազար ռուբլի:
Վադիմ Բուխտիյարով

Թռիչքի ընթացքում, երբ հիդրոպլանը անցել  է լողափի տարածքով, նրան դեմ դիմաց դուրս է եկել «Ռոբինսոն-44» ուղղաթիռը, որը կառավարել է պրոֆեսիոնալ օդաչու Վադիմ Բուխտիարովը: Բացի նրանից, ուղղաթիռում գտնվել են ևս 3 ուղևոր. Օլգա Բագրովան, Ելիզավետա (ազգանունը ճշտված չէ) և Մամեդ Ռեզաևը:

Հիդրոպլանը թռչել է ուղղաթիռից ավելի բարձր, սակայն մի պահ սկսել է իջնել եւ արդյունքում բախվել ուղղաթիռին, ինչից հետո երկու թռչող սարքերն էլ հայտվել են ջրի մեջ: Այս պահին շարունակվում են Պարույր Մանուկյանի դիի որոնողական աշխատանքները, զոհվածների հարազատները նույնպես գտնվում են դեպքի վայրում: Հիշեցնենք, որ ավիավթարի հետևանքով զոհվել է 9 մարդ: Թռչող սարքերի բախման փաստով քրեական գործ է հարուցվել: ՌԴ Քնչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը տեղակացրել է, որ ողբերգության հիմնական պատճառը՝ օդաչուների սխալն էր:  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …