Քիմ Քարդաշյանը շարունակում է ակտիվորեն աջակցել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին: Այս անգամ Քարդաշյանը սելֆի է արել Հիլարիի հետ:
Երեկ Քարդաշյանն ամուսնու Քայնի Ուեսթի և մոր Քրիս Ջենների հետ ներկա է եղել Լոս Անջելեսում տեղի ունեցած մի միջոցառմանը, որին ելույթ է ունեցել Քլինթոնը: Հանդիպումից առաջ Քիմը գրառում է արել Twitter-ում. “Անհանգստանում եմ: Գուցե՞ նա ինձ հետ սելֆի անի” :
Ավելի ուշ 34 միլիոն հետևողները տեղեկացան, որ Քարդաշյանին հաջողվել է սելֆի անել Հիլարի Քլինթոնի հետ:
Ավելի վաղ “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ն հայտնել էր, որ Քիմ Քարդաշյանն աջակցում է Հիլարի Քլինթոնի ձգտմանը` դառնալու ԱՄՆ-ի առաջին կին նախագահը և ակնկալում է հաղթանակ:
Հիշեցնենք, որ 2008թ.-ին Հիլարի Քլինթոնն արդեն մասնակցել է նախագահական մրցավազքին` լինելով Բարակ Օբամայի հիմնական մրցակիցը կուսակցության ներսում: