iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Суббота , 7 февраля 2026
amru
Главная / Без рубрики / Ասո Բուրխան. Պետք է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը

Ասո Բուրխան. Պետք է խորացնել Ռուսաստանի հետ համագործակցությունը

Ասո Ջանգի Բուրխան՝   ՌԴ-ում Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության ներկայացուցիչ

Այն բանից հետո, երբ Աշխատավորական կուսակցությունը երկրի խորհրդարանական ընտրություններին ստացավ ձայների 13%-ը, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնվեց ընկճաղտի մեջ: Թուրքական լրատվամիջոցները գրում էին այն մասին, որ երեք օրվա ընթացքում նա որևէ հանրային հայտարարություն չի արել և չի երևացել հանրությանը:

Չորս տարի շարունակ Էրդողանը սպասել և պատրաստվել է այս ընտրություններին` ակնկալելով, որ իշխող կուսակցությունը ձեռք կբերի մեծամասնություն, իսկ նրան կրկին կհաջողվի ձևավորել կառավարությունը: Քրդերը խափանեցին նրա ծրագիրը, Էրդողանը պետք է որևէ բան հնարեր` նրանցից վերժխնդիր լինելու նպատակով:

Սուրուչ քաղաքում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական ակտը դարձավ նոր խթան քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար: Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ ահաբեկչական գործողությանը մասնակից են քրդերը` օգտագործելով այն որպես պատճառ ռազմական գործողություններ սկսելու հարցում: Համոզված եմ, որ այդ նախագիծը շատ վաղուց էր պատրաստված, քանի որ անհնարին է մեկ օրում որոշում կայացնել և ռմբակոծել Հյուսիսային Իրաքի 154 կետեր, որտեղ տեղակայված է Իրաքյան Քուրդիստանը: Չեմ բացառում այն, որ Սուրուչի ահաբեկչական ակտի հետ կապ ունեն Թուրքիայի իշխանությունները:

Ինչ վերաբերում է “Իսլամական պետության” դեմ պայքարին, ապա Թուրքիան մինչև օրս շարունակում է նրանց աջակցել: Իրականում պայքարը քրդերի դեմ է: Թուրքիան ռմբակոծում է խաղաղ բնակչությանը, քանի որ քրդական պարտիզանական զորամիավորումները գտնվում են դժվարանցանելի լեռնային բարձրադիր վայրերում:

Թուրքիա հիմնական անհանգստությունը անկախ պետության`Քուրդիստանի ձևավորումն է: Չէ որ մի կողմից արդեն գոյություն ունի Հյուսիսային Քուրդիստանը, իսկ մյուս կողմից` ձևավորվում է սիրիականը: Բացի այդ, քրդերը գտնվում են նաև հենց Թուրքիայում:

Անկախ Քուրդիստանի ձևավորումը յուրաքանչյուր քուրդի երազանքն է` անկախ նրանից, թե որտեղ է նա գտնվում` Իրանում, Իրաքում , Թուրքիայում, թե Սիրիայում: Ցավոք, այս պահին դա իրագործելի չէ: Դա անհնարին է իրագործել առանց Ռուսաստանի աջակցության, որը մեծ դերակատարում ունի այդ տարածաշրջանում: Ցավոք, քուրդ քաղաքական գործիչները առանձնահատուկ ուշադրություն չեն ցուցաբերում Ռուսաստանի հետ համագործակցությանը. նրանց հայացքները հիմնականում դեպի արևմուտք են ուղղված, չնայած նրան, որ արևմուտքը` հանձին ԱՄՆ-ի, օգտագործում է նրանց որպես խաղալիք:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop