Суббота , 20 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Վլադիմիր Եվսեև. «Ասադի տապալումը հղի է XXI-րդ դարի առաջին ցեղասպանությամբ»

Վլադիմիր Եվսեև. «Ասադի տապալումը հղի է XXI-րդ դարի առաջին ցեղասպանությամբ»

Նախօրեին Քաթարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը քննարկել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ պայքարի ակտիվացման ուղիները: Բանակցությունների ընթացքում Սերգեյ Լավրովը գործընկերներին ներկայացրել է Վլադիմիր Պուտինի ծրագիրը իսլամիստների չեզոքացման ուղղությամբ: Այն ենթադրում է սիրիական և իրաքյան բանակների, քրդերի և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ խոշոր դաշինքի ստեղծում:

«RUSARMINFO»-ի հետ զրույցում ԻՊ-ի դեմ պայքարում Ս.Լավրովի առաջարկած նոր ձևաչափը մեկնաբանել է Հասարակական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

Փորձագետը կարծում է, որ այս ծրագիրն իրագործելի է միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն օրակարգից դուրս հանի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի իշխանաթողության հարցը:

«Ելնելով այն հանգամանքից, որ Բարակ Օբաման շատ գոհ է մնացել, որ Ռուսաստանը օգնել է ԱՄՆ-ին լուծել Իրանի հետ կապված խնդիրը, տրամաբանական կլիներ, եթե ԱՄՆ-ն դադարեցներ Սիրիայի իրավիճակի ապակայունացումը: Հիմնականում, դաշինքը հնարավոր է, քանի որ ներկայումս բարդ իրավիճակ է ստեղծվել Թուրքիայում` ԱՄՆ-ի դաշնակից պետությունում: Իրադարձությունները ներքաղաքական բնույթ են ստացել, սրվել է քրդական հարցը»:

Եվսեևը կարծում է, որ նման իրավիճակում ԱՄՆ-ն պետք է շտկի իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ, որպեսզի չկրկնվի լիբիական սցենարը:

«Եթե ինչ-որ կերպ Դամասկոսում տապալվի Բաշար Ասադի իշխանությունը, ապա Սիրիայում կրկնվի լիբիական տարբերակի վատթարագույն դրսևորումը. բոլոր կրոնական ազգային փոքրամասնությունները կենթարկվեն ֆիզիկական ոչնչացման: Ծայրահեղականների կողմից իշխանության զավթման պայմաններում խոսք կգնա Սիրիայում բնակվող ժողովուրդների ցեղասպանության մասին` 20-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության օրինակով»:

Վլադիմիր Եվսեևը համոզված է, որ ԱՄՆ-ի կողմից սեփական քաղաքականության վերանայման դեպքում, Միացյալ Նահանգների հաջորդ քայլը կլինի Թուրքիայի հանդեպ ճնշման գործադրումը` ԻՊ-ի ֆինանսական աջակցության սահմանափակման նպատակով: Ներկայիս աջակցության պահպանման դեպքում ԻՊ-ի հանդեպ հաղթանակ տանելը բավականին դժվար կլինի: Բայց ԱՄՆ-ից բացի, զուգահեռ անհրաժեշտ է երկխոսություն տանել այնպիսի պետությունների հետ, ինչպիսին են Քաթարն ու Սաուդյան Արաբիան, որոնք, հանձինս իսլամիստ-ծայրահեղականների, փաստացիորեն հանդիսանում են ահաբեկչության հովանավորներ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …