Вторник , 16 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքիան հայտարարել է ռազմական դրություն Արարատ լեռան վրա

Թուրքիան հայտարարել է ռազմական դրություն Արարատ լեռան վրա

«Քրդական աշխատավորական կուսակցության» ապստամբների և «Իսլամական պետության» ծայրահեղականների` վերջին շրջանում ակտիվացած հարձակումներից ելնելով` Թուրքիայի արևելյան շրջանների տեղական իշխանությունները որոշ շրջաններ հայտարարել են «անվտանգության հատուկ գոտիներ»: Խոսքը, մասնավորապես, Աղիրե և Թունջելի շրջանների մասին է: Թուրքական «Անաթոլու» գործակալության հաղորդմամբ, «անվտանգության հատուկ ռազմական գոտում» են ներառված նաև պատմական Հայաստանի տարածքում գտնվող Արարատ և Թոնդրակի լեռների հարակից շրջանները: Այս շրջաններում փաստացիորեն ռազմական իրադրություն է հայտարարված. քաղաքացիական անձանց արգելված է առանց թույլտվության մուտք գործել այս տարածքներ, իսկ բանակը հրահանգ է ստացել կրակ արձակել բոլոր կասկածելի թիրախների ուղղությամբ: Համանման իրավիճակ է նաև Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում` Սիրիայի և Իրաքի սահմանամերձ շրջաններում: 

Իրավիճակի մեկնաբանման նպատակով «RUSARMINFO-ն խոսել է «Ազգային անվտանգություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ:

«Յուրաքանչյուր պետություն վարում է ահաբեկչության դեմ պայքարը` ելնելով սեփական պատկերացումներից այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել: Այս դեպքում միջազգային փորձը չափանիշ չէ կոնկրետ պետության ղեկավարության կողմից ընդունվող այս կամ այն որոշումների ադեկվատության հարցում», — կարծում է փորձագետը:

Նրա խոսքով` Թուրքիան ձեռք է առնում այն միջոցները, որոնք ինքը համարում անհրաժեշտ ահաբեկչության դեմ հայտարարված պայքարում:

Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիան սկսել է ռազմական գործողության իրականացումը Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված «Քրդերի աշխատավորական կուսակցության» դեմ:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …