Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Ով է իրականում վճարելու լույսի համար. գլուխկոտրուկ Հայաստանի վարչապետի կողմից

Ով է իրականում վճարելու լույսի համար. գլուխկոտրուկ Հայաստանի վարչապետի կողմից

Օրեր առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ կառավարությունը կփոխհատուցի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մինչև «այկական էլեկտրական ցանցեր»-ում իրականացվի աուդիտ: Բացահայտելով սուբսիդավորման աղբյուրը` վարչապետը նշել է, որ կառավարությունը միջոցներ կվերացնի ոչ թե բյուջեից, այլ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից:

«RUSARMINFO»-ի հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը տեսակետ է հայտնել, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից ստացված գումարները ևս բյուջեի մի մասն են կազմում:

«Որոտանի կասկադը` ժողովրդի սեփականությունն է եղել, հետևաբար, ամերիկացիներից ստացված 180 մլն դոլարը Հայաստանի բյուջեի մի մասն է` որպես ժողովրդի սեփականություն: Երբ կառավարությունը հայտարարում է, որ փոխհատուցումը տեղի կունենա ոչ պետբյուջեի հաշվին, իսկ հետո է նշում է, որ միջոցներ կվերցնի Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից, դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև սեփականության վաճառքից ստացված միջոցները պատկանում են Հայաստանի քաղաքացիներին», — ասում է Մանասերյանը:

Հիշեցնենք, որ 2015թ.-ին Հայաստանի կառավարությունն ու ամերիկյան Contour Global Hydrocascade ընկերությունը ստորագրեցին «Որոտանի ՀԷԿ»-ի 100%ակցիաների առքուվաճառքի մասին պայմանագիրը` 180 մլն դոլար դիմաց: Որոտանի կասկադը բաղկացած է Տաթևի, Շամբի և Սպանդարյանի հէկ-երից:

Հավելենք, որ մինչև «Հայկական էլեկտրական ցանցեր»-ի աուդիտի ավարտը կառավարությունը կփոխհատուցի յուրաքանչուր կլվտ/ժ-ի համար 7 դրամ` մոտ 2,5-3,5 մլրդ դրամ մեկ ամսվա կտրվածքով (մոտ 6 մլն դոլար):

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …