Օրերս Ղրիմի թաթարների համաշխարհային կոնգրեսի մասնակիցներին հղված ուղերձում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան երբևէ չի ճանաչի Ղրիմի հանրաքվեի արդյունքները, որի համաձայն թերակղզին ներառվեց Ռուսաստանի Դաշնության կազմում:
Նույն ուղերձում Էրդողանն ընդգծել է, որ Ղրիմի թաթարները բազմիցս ենթարկվել են բռնագաղթի և հալածանքների, և նրանց համար միասնության պահպանումը չափազանց կարևոր է: Նա նաև հայտնել է ֆորումի մասնակիցներին, որ Թուրքիայի հիմնական խնդիրը Ղրիմի թաթարների անվտանգության ապահովումն է` խոստոնալով հետագայում նրանց ցուցաբերել աջակցություն:
“ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը տեսակետ է հայտնել, որ Թուրքիան երկակի խաղ է վարում. պահպանում է Ռուսաստանի հետ տնտեսական ծրագրերի հարցում հետաքրքրությունը և, հետևելով պատմական անցյալի կանչին, առճակատման է դուրս գալիս Ռուսաստանի դեմ:
“Ակնհայտ է, որ Թուրքիայի նախագահը որոշել է վերականգնել Օսմանյան կայսերությունը, այստեղից էլ առաջ են գալիս մի շարք հետևանքներ. Նրա նախաձեռնողականու
ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրենը Էրդողանի արձագանքը կապում է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը Վլադիմիր Պուտինի` Երևան կատարած այցի հետ: “Հայոց ցեղասպանության հրապարակավ դատապարտումը շատ ցավալի է ընդունվել Թուրքիայում, և Ռուսաստանի հետ հարաբերություննե
Անկարայում անցկացված համաշխարհային կոնգրեսին քննարկված առանցքային հարցերից մեկը Ուկրաինայում մահմեդական գումարտակի ստեղծումն է եղել: Ենթադրվում է, որ գումարտակը կտեղակայվի Ղրիմին սահմանամերձ Հերսոնյան շրջանում: Ստորաբաժանման հիմնական խնդիրը պետք է լինի “մարդկանց և բեռների” վերահսկողություն
Ըստ Կոնստանտին Զատուլինի` այս ճանապարհով Ուկրաինայի իշխանությունները փորձում են Ղրիմի թաթարներին ներքաշել հակամարտության մեջ` թերակղզու բնակչության մեծ մասի դեմ:
“Դա, անշուշտ, ինքնասպանությանը տանող ճանապարհ է: Դժվար թե տեղի բնակչությունը գոհ լինի այն հանգամանքից, որ իրենց կողքին են գտնվելու թափթփուկներ, իսկ ելնելով այդ գումարտակի հայտարարված էթնիկ կազմից` դրանք հենց թափթփուկներ են: Խոսքը շատ վտանգավոր միջավայրի մասին է, որտեղից էլ սերում են “Բեն Լադեններն” ու այլ ծայրահեղականները
Ղրիմի թաթար ժողովրդի համաշխարհային կոնգրեսն անցկացվել է Թուրքիայի մայրաքաղաքում օգոստոսի 1-ից 2-ը` 12 երկրից ժամանած Ղրիմի թաթարների հասարակական կազմերպություննե