“ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն” ստացել է նամակ Հայաստանից, սակայն պատասխանել դեռ չի շտապում — Rusarminfo
Четверг , Ноябрь 23 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / “ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն” ստացել է նամակ Հայաստանից, սակայն պատասխանել դեռ չի շտապում

“ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն” ստացել է նամակ Հայաստանից, սակայն պատասխանել դեռ չի շտապում

Ռուսաստանյան “ԻՆՏԵՐ ՌԱՕ” ընկերության մամլո ծառայությունը հաստատել է, որ ստացել է Հայաստանի կառավարության նամակը` կից կազմակերպությունների ցուցակով, որոնց հայկական կողմն ընտրել է “Հայկական էլեկտրացանցերում” աուդիտ անցկացնելու նպատակով: “ԻՆՏԵՐ ՌԱՕ” ընկերությունում չեն հստակեցրել, թե արդյոք գոհ է ռուսաստանյան ընկերությունը հայ գործընկերների ընտրությունից:

ԻՆՏԵՐ ՌԱՕ-ն ոչ պատշաճ է համարում բացահայտել աուդիտորական կազմակերպությունների անվանումները` թողնալով այդ պարտականությունը Հայաստանի կառավարությանը: Ընկերությունից հայտնեցին նաև, որ Հայաստանի կառավարություն ուղղված պատասխան նամակը ներկայումս պատրաստման փուլում է, բայց դեռ հայտնի չէ հասցեատիրոջն այն ուղարկելու ժամկետը:

Իր հերթին “Հայկական էլեկտրական ցանցեր”-ի (ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի դուստր ընկերություն) մամլո քարտուղար Նատալյա Սարջանյանը “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում նշել է, որ ժամկետների և աուդիտ անցկացնող ընկերության մասին “Էլցանցերը” կհայտնեն լրացուցիչ: Սարջանյանը հայտնել է նաև, որ ներկայումս ընթանում են աշխատանքներ նոր սակագնով ծառայությունների վճարման մեխանիզմի մշակման ուղղությամբ` հավելելով, որ դեռևս պարզ չէ, թե ինչպես է կտրոնի վրա ցույց տրվելու սպառողի և պետության կողմից վճարվող գումարի չափը:

Մինչև “Հայկական էլեկտրական ցանցեր”-ում աուդիտի անցկացման ավարտը կառավարությունն ընկերությանը կվճարի 7 դրամ` յուրաքանչյուր կլՎտ/ժ-ի համար, ինչը կազմում է մոտ 2,5 — 3 մլրդ դրամ մեկ ամսվա կտրվածքով (մոտ 6 մլն դոլար):

Հիշեցնենք, որ 2015թ.-ի օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ: Հայաստանի կառավարությունը կփոխհատուցի ավելացված սակագնի չափը մինչև “Հայակական էկեկտրական ցանցերում” ավարտին հասցվի ասուդիտի անցկացումը:

“Հայկական էլեկտրական ցանցեր”-ում անկախ աուդիտ անցակցնելու ՀՀ նախագահի որոշումը կայացվել է Երևանում և այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի արդյունքում, որի շրջանակներում էլ ցուցարարները պահանջում էին չեղարկել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հունիսի 17-ի որոշումը, ըստ որի` էլեկտրաէներգիայի սակագինը ընկերության առաջարկով բարձրացվում է 7 դրամով յուրաքանչյուր կլՎտ/ժ-ի դիմաց:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …