«Քրդական աշխատավորական կուսակցության» ապստամբների և «Իսլամական պետության» ծայրահեղականների
Իրավիճակի մեկնաբանման նպատակով «RUSARMINFO-ն խոսել է «Ազգային անվտանգություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ:
«Յուրաքանչյուր պետություն վարում է ահաբեկչության դեմ պայքարը` ելնելով սեփական պատկերացումներից այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել: Այս դեպքում միջազգային փորձը չափանիշ չէ կոնկրետ պետության ղեկավարության կողմից ընդունվող այս կամ այն որոշումների ադեկվատության հարցում», — կարծում է փորձագետը:
Նրա խոսքով` Թուրքիան ձեռք է առնում այն միջոցները, որոնք ինքը համարում անհրաժեշտ ահաբեկչության դեմ հայտարարված պայքարում:
Հիշեցնենք, որ հունիսի 24-ին Թուրքիան սկսել է ռազմական գործողության իրականացումը Սիրիայում «Իսլամական պետության» ահաբեկիչների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված «Քրդերի աշխատավորական կուսակցության» դեմ: