Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը դիտարկում է 4 միջազգային կազմակերպություն
«Ողջ գործընթացը կլինի թափանցիկ: Աուդիտը կտա բոլոր հարցերի պատասխանը», — նշել է Հովիկ Աբրահամյանը հայաստանցի լրագրողների հետ շփման ժամանակ:
Այդուհանդերձ, վարչապետը չի նշել նախատեսվող աուդիտի անցկացման ժամկետներն ու թեկնածու կազամկերպություն
«RUSARMINFO»-ի հետ զրույցում Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն Միխայիլ Դելյագինը համոզմունք է հայտնել, որ աուդիտի ցանկացած արդյունք, որը թույլ կտա ռուսաստանյան ընկերությանը շարունակել իր գործունեությունը Հայաստանում, հայ հասարակության կողմից կընկալվի որպես ամբողջական պարտություն:
«Հայաստանյան հասարակությունը կարծում է, որ Ռուսաստանը պետք է միշտ վճարի: Եթե Հայաստանը նախընտրում է մտածել, որ ամեն ինչում մեղավոր են ռուսները, ապա թող Հայաստանում գործեն ամերիկյան ընկերությունները
Դելյագինի կարծիքով, Հայաստանում հայկական կամ ամերիկյան ընկերությունների հանդեպ դժգոհություններ չեն ներկայացվում, ամենուր և միշտ ներկայացվում են ռուսաստանյան ընկերությունների հանդեպ դժգոհություններ: «Ռուսաստանյան ընկերությունները Հայաստանում գործում են այդ երկրի օրենքների համաձայն: Եթե Հայաստանն ի վիճակի չէ ապահովել սեփական օրենքների իրագործումը, ապա դա ռուսաստանյան ընկերությունների խնդիրը չէ: Իսկ եթե ձեր կառավարությունն ի վիճակի չէ էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ աուդիտ անցկացնել, ապա դա ձեր կառավարության խնդիրն է»: Դելյագինի կարծիքով, ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ դժգոհություններ ներկայացնելը, ընդհանուր առմամբ, պայմանավորված է այն հանգամանքով, որ Ռուսաստանի հանդեպ ատելությունը ողջ հետխորհրդային տարածքում դարձել է նորաձև: «Ելնելով այն տրամադրվածությունից, որը ես նկատում եմ իմ հայ գործընկերների շրջանում, ստացվում է, որ Ռուսաստանն է մեղավոր ամեն ինչում: Ես կարծում եմ, որ պետք է ընդառաջել նման մոտեցմանն ու դուրս բերել Հայաստանից ռուսական ռազմաբազան` տալով հնարավորություն սեփական ուժերին ապավինել: Իմաստ չկա ընկերություն անել նրանց հետ, ովքեր չեն ցանկանում մեզ հետ լինել», — ասում Միխայիլ Դելյագինը:
Հիշեցնենք, որ «Հայկական էլեկտրական ցանցեր»-ում անկախ աուդիտ անցակցնելու ՀՀ նախագահի որոշումը կայացվել է Երևանում և այլ քաղաքներում տեղի ունեցած զանգվածային ցույցերի արդյունքում, որի շրջանակներում էլ ցուցարարները պահանջում էին չեղարկել Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, ըստ որի էլեկտրաէներգիայի սակագինը ընկերության առաջարկով բարձրացվել է 7 դրամով յուրաքանչյուր կլվտ/ժ-ի դիմաց: