Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Բաշար Ասադը վերահսկում է իրավիճակը, բայց ոչ զոհերի ու փախստականների թիվը

Բաշար Ասադը վերահսկում է իրավիճակը, բայց ոչ զոհերի ու փախստականների թիվը

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարն Անվտանգության խորհրդի նիստին հայտնել է, որ Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմության միջև հակամարտության հետևանքով զոհվել է ոչ պակաս, քան 250 հազ. մարդ: «Սիրիան աշխարհի խոշորագույն հումանիտար ճգնաժամն է: Սիրիացիներից առնվազն 250 հազ. մարդ է սպանվել: Երկրի բնակչության կեսից ավելին հարկադրված է եղել լքել սեփական տները: Մենք պետք է պահպանենք այն, ինչը մնացել է Սիրիայից», — ասել է Բան Կի-մունը: ՄԱԿ-ի տվյալներով, 4 մլն սիրիացի, հայտնվելով այլ երկրներում, դարձել է փախստական, ինչի արդյունքում էլ տարածաշրջանը կանգնել է հումանիտար աղետի առջև:

Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը, ով օրեր առաջ Մոսկվա է վերադարձել Սիրիայից, «RUSARMINFO»-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Սիրիայում զոհերի թիվը դժվար է հաշվարկել, պատերազմն արդեն հինգ տարի է ընթանում, «բայց, ի տարբերություն Ուկրաինայի, այդ թիվն առավել օբյեկտիվ է»: «Սիրիայում իրավիճակը վերահսկում է Բաշար Ասադը: Ներկայումս դրությունը բավականին կայուն է, հակառակ դեպքում, 210 օտարերկրացու, այդ թվում նաև` արևմտյան աշխարհից, չէին հրավիրի տեղեկատվական պատերազմի թեմայով մամլո ասուլիսին», — հայտնել է Եվսեևը: Ռուսաստանյան փորձագետը հայտնել է նաև, որ, վերջին հաշվարկներով, մոտ 2 մլն սիրիացի փախստական գտնվում է Թուրքիայում, մինչև 1.5 մլն-ը Լիբանանում է, որի բնակչության թիվը կազմում է 4 մլն մարդ միայն:

«Սիրիայում բնակվող 23 մլն մարդուց ներկայումս մնացել է 18 միլիոնը, որոնցից 7-ը ներկայումս բնակվում է Դամասկոսում, որի բնակչությունը մինչև պատերազմը կազմում էր 3 մլն մարդ: Կոպիտ հաշվարկով, սիրիացի փախստականների թիվը կազմում է 5 մլն մարդ: Սիրիայի բնակչության 85%-ը, այդ թվում հայերը, գտնվում են Բաշար Ասադի վերահսկողության տակ գտնվող տարածքում և աջակցում են նրան: Հակառակ դեպքում, նրանք կհայտնվեին այն տարածքներում, որտեղ իշխանությունը պատկանում է ահաբեկիչներին»: 2011թ.-ին Սիրիայում սկսվեց քաղաքացիական պատերազմը կառավարական ուժերի և տարբեր ռազմական խմբավորումների միջև: Վերջիններս մեծմասամբ ֆինանսավորվում են Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և արևմտյան երկրների կողմից: ՀՀ Սփյուռքի նախարարության տվյալներով, մինչև ռազմական հակամարտության սկիզբը Սիրիայում բնակվում էր մոտ 100 հազ. հայ, որոնց մեծ մասը ներկայումս լքել է երկիրը: ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանի խոսքով, 14 հազ. սիրիահայ տեղափոխվել է Հայաստան` մշտական բնակության նպատակով:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …