iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Суббота , 17 января 2026
amru
Главная / Без рубрики / Սերժ Սարգսյանը մուլտֆիլմում ընդունել է իր մեղքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մեջ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սերժ Սարգսյանը մուլտֆիլմում ընդունել է իր մեղքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մեջ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանյան ցույցերը Կամիշինում (քաղաք Վոլգոգրադի մարզում) բնակվող և համացանցում Snowman կեղծանունով հանդես եկող անիմատոր Վյաչեսլավի նոր մուլտֆիլմի թեման են դարձել: Նոր մուլտֆիլմում Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քննարկում են այսպես կոչված երևանյան «մայդանի» թեման: Հեղինակը երգիծանքի է վերածում Յանուկովիչի անմտությունը, ով խորհուրդ է տալիս, թե ինչպես հաղթանակ տանել «մայդանի» հանդեպ:

Յանուկովիչը խոստանում է Սարգսյանին օգնել հեղաշրջման վտանգից խուսափելու հարցում, իսկ այնուհետև` մեղադրում ՀՀ նախագահին Պետդեպարտամենտի հետ կապեր ունենալու մեջ: Բայց Սարգսյանն ընդհատում է նրան` բացատրելով, որ մարդիկ ցույցերի են դուրս եկել սոցիալական, այլ ոչ թե քաղաքական շարժառիթներից դրդված, ինչպես որ Ուկրաինայի դեպքում էր: Ընդ որում, ՀՀ նախագահն ընդունում է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցում կա նաև իր մեղքի բաժինը: «Սեփական երկիրդ ձեռքիցդ արդեն բաց ես թողել, ուրիշներին դա ուսուցանել պետք չէ», — ասում է Սարգսյանը` հրաժարվելով Յանուկովիչի խորհուրդներից: Հիշեցնենք, որ ռուսաստանյան և ուկրաինական փորձագետների մեծ մասը համեմատականներ էր անցկացնում երևանյան ցույցերի և ուկրաինական մայդանի միջև: Snowman-ի մուլտֆիլմերը հայտնի են դրանցում արծարծվող քաղաքական թեմաներով: Հեղինակը ծաղրանքով է ներկայացնում Ուկրաինայում և ԱՄՆ-ում տիրող իրավիճակը: Նրա աշխատանքներում հաճախ են հայտնվում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: Մուլտֆիլմերի ստեղծմամբ Վյաչեսլավը զբաղվում է բավականին երկար ժամանակ: Հիմնականում մենակ է կատարում ողջ աշխատանքը. հորինում է սցենարը, գրում նմանակվող հերոսների տեքստերը, համակարգչի միջոցով նկարում հերոսներին:

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop