Թբիլիսիում “Միասնական ազգային շարժման” (նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կուսակցություն) ներկայացուցիչներ
Քաղաքագետ Սոսո Ցինցաձեն “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ ցույցերը որևէ արդյունքի չեն բերի, իսկ վրացիները հարկադրված կլինեն վճարել էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված սակագինը:
“Կարող եմ համոզմունք հայտնել, որ տեղական մակարդակում նման գործընթացները մեր կառավարությանը հաճույք չեն պատճառում, առավել ևս, մեզ մոտ այս պահին անցկացվում է Եվրոպական երիտասարդական օլիմպիական փառատոնը: Բազմաթիվ հյուրեր կան, իսկ այստեղ ցույցեր են: Իշխող կուսակցությունը հույս ունի, որ վրացիները կայուն հիշողություն չունեն, իսկ մինչև մյուս ընտրություններ դեռ մեկ տարի կա: Մինչև այդ ժամանակ ամենը կմոռացվի, բոլորը միասնաբար կքվեարկեն գործող կառավարության օգտին”, — համոզված է փորձագետը:
Վրաստանում ընդունված նոր օրենքի համաձայն, սպառողները, որոնք օգտագործում 100 կլվտ/ժ-ից ավելի մեկ ամսվա կտրվածքով, պարտավորվում են ավելի շատ վճարել:
“100 կլվտ-ը սպառվում է հեռուստացույց միացնելու ու շաբաթը մեկ անգամ էլեկտրական թեյնիկից օգտվելու դեպքում, այնպես որ բնակչության 95%-ը շատ է վճարելու”, — ասում է Ցինցաձեն:
Որոշ ռուսաստանյան լրատվամիջոցներ, ինչպես երևանյան ցույցերի ժամանակ, Թբիլիսիի ակցիան շտապեցին համեմատել ուկրաինական “մայդանի” հետ, բայց վրացի քաղաքագետի կածիքով, թբիլիսյան ակցիան մասշտաբային ցույցի վերաճելու հույսեր չունի:
“Առաջինը, Վրաստանում գոյություն չունի ուժեղ ըննդիմություն, որը կգլխավորեր բողոքի շարժումը: Երկրորդը, “մայդանը” ամերիկացիների թեթև ձեռքով սկսվեց, իսկ ներկայումս Վրաստանն Արևմուտքի հետաքրքրության կենտրոնում չէ: Բոլորը համակերպվել են, որ կա իշխող կուսակցություն, որը քիչ թե շատ դեռևս պահպանում է արևմտյան ուղղությունը, դա բավարարում է ինչպես պաշտոնավորներին, այնպես էլ անդրօվկիանոսյան քաղաքական գործիչներին”, — նշել է փորձագետը:
Նախորդ հինգշաբթի Վրաստանի Ազգային կարգավորող հանձնաժողովը, ելնելով լարիի արժեզրկումից, որոշում կայացրեց 32.3%-ով բարձրացնել Energo-Pro Georgia (չեխական Energo-Pro ընկերության դուստր ձեռնարկություն) ընկերության սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը: Թբիլիսյան “Թելասի” (ղեկավարվող ԻՆՏԵՐ ՌԱՕ-ի կողմից) էներգաբաշխիչ ընկերությունը ևս ներկայացրեց հայցադիմում` էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման համար: Իր հերթին, վրացական կառավարությունը ուրբաթ օրը ընդունել է բնակչության սոցիալապես անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի բարձրացված սպառողական սակագնի սուբսիդավորման մասին որոշում: