Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Մամլո ասուլիս RUSARMINFO-ում. Հայկական սփյուռքի բասկետբոլային ներուժը

Մամլո ասուլիս RUSARMINFO-ում. Հայկական սփյուռքի բասկետբոլային ներուժը

Արա Պողոսյան — Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, Հայաստանի բասկետբոլի հավաքականի ստեղծման նախաձեռնող: Բնակվում է Մոսկվայում: Համախոհների հետ միասին նախաձեռնել է թիմի ստեղծումը` Հայաստանում բասկետբոլի հանդեպ հետաքրքրությունը վերականգնելու նպատակով: Հավաքականի կազմը համալրելու նպատակով աշխարհով մեկ փնտրում է հայազգի բասկետբոլիստների` առաջարկելով նրանց ձեռք բերել Հայաստանի քաղաքացիություն և մասնակցել միջազգային մրցաշարերին երկրի դրոշի ներքո:

«Թիմի ստեղծման գաղափարի իրականացումը սկսվել է 2011թ.-ին: Թիմը ձևավորվեց Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությանը մասնակցելու նպատակով: Չորս տարի առաջ հավաքականը զբաղեցրել է 6-րդ տեղը, և դա անհավանական արդյունք էր: Այնուհետև տարբեր խնդիրների պատճառով հավաքականը կազմալուծվեց, բայց ներկայումս մենք այն վերամիավորել ենք, հայտնվել են նոր խաղացողներ, մենք անցկացրել ենք ամբողջական կազմով հավաք և Եվրոպայի առաջնությանը զբաղեցրել 12-րդ տեղը»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության «Բ» դիվիզիոնի խաղերն անցկացվել են Վենգրիայում հուլիսի 9-ից 19-ը: Առաջին փուլում Հայաստանը հաղթանակ է տարել Շվեյցարիայի հավաքականի հանդեպ 71:57 հաշվով, երկրորդ և երրորդ խաղերում զիջել է Մակեդոնիայի և Բելառուսի հավաքականներին, իսկ չորրորդ խաղին Հայաստանի հավաքականի բասկետբոլիստները հաղթանակ են տարել 81:55 հաշվով Մոլդովայի հավաքականի հանդեպ:

mikaelՄիքայել Պողոսյան — Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող, մասնակցել է Եվրոպայի առաջնությանը, ուսանում է ԱՄՆ-ի Thiel Tomcats քոլեջում:

«Շատ հաճելի էր խաղալՀայաստանի կողմից, լսել Հայաստանի հիմնը, սեփական անունը կրել հայկական մարզազգեստի վրա: Շատ հաճելի է, որ հենց մեր թիմը դարձավ հայկական բասկետբոլի առաջնեկը»

Ամիրան Ամիրխանով – փորձառու բասկետբոլիստ, հանդես է եկել ԽԻՄԿԻ-ՊՈԴՄՈՍԿՈՎՅԵ, ՑՍԿԱ, ԴԻՆԱՄՈ, ՈՒՆԻԿՍ, ԱԼՄԱՏԻՆՍԿԻ ԼԵԳԻՈՆ թիմերի կազմում, 6-րդ Համահայկական խաղերում Մոսկվայի հավաքականի խաղացող մարզիկ

 

«Երազանքս է առաջ տանել հայկական բասկետբոլը և բարձրացնել այն արժանի մակարդակի: Ցավոք մենք մարզումների համար երկար ժամանակ չունենք, բայց մինչև խաղերի մեկնարկը ակտիվորեն մարզվելու ենք»:

Արտյոմ Թավաքալյան – Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, ներկայումս ուսանում է ԱՄՆ-ում և հանդես գալիս Delaver State համալսարանի թիմի կազմում

 

«15 տարեկանից սկսած ցանկանում եմ դառնալ պրոֆեսիոնալ բասկետբոլիստ: Այն համալսարանում, որտեղ ես ուսանում եմ, եթե չես սովորում, ապա չես խաղում, այնպես որ սովորել պարտավոր եմ»:

Սփյուռքի բասկետբոլի ներուժը

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանի խոսքով, Հայաստանում չի գործում բասկետբոլիստների մարզման համակարգը տարաբնույթ պատճառներով: Պողոսյանի նախաձեռնությամբ արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում գործում են բասկետբոլի անվճար խմբակներ` մինչև 6-7 տարեկան երեխաների համար: Երեք խմբակ է բացվել Երևանում, ևս մեկը` Հրազդանում: Սա մասնավոր նախագիծ է, որը չի ֆինանսավորվում պետության կողմից: Բայց բնակչությունը հետ է վարժվել և հետաքրքրված չէ սպորտով: «Եթե նման խմբակներ բացվեին Մոսկվայում, ապա կկուտակվեին ցանկացողների հսկայական հերթեր», — ասում է Արա Պողոսյանը:

Հավաքականի ստեղծման նախաձեռնողի կարծիքով, բասկետբոլը հեռանկարային ուղղություն է: Այս սպորտաձևի զարգացման հարցում կա երկու ճանապարհ. սփյուռքից հայերի ներգրավվումն ու բասկետբոլի զարգացումը հենց Հայաստանում:

Հայաստանում այս սպորտաձի զարգացմանը հատկացվում է շատ քիչ գումար (Վրաստանի հետ համեմատած Հայաստանի բասկետբոլի զարգացման բյուջեն 50 անգամ ավելի քիչ է):

«Ներկայումս մենք հիմնականում օգտագործում ենք ՌԴ-ի հայ համայնքի ներուժը», — նշում է Պողոսյանը: «Մյուս համայնքների հետ համագործակցությանը խոչընդոտում են պարզունակ կարծրատիպերը. օրինակ, Լիբանանի հայերը որոշ առումով տարօրինակ վերաբերմունք են ցուցաբերում Ռուսաստանի հայերի նկատմամբ, նրանք կարծում են, որ բոլոր ռուսաստանաբնակ հայերը ԿԳԲ-ի գործակալներ են: Երկար տարիներ Ամերիկայում բնակվող հայերը ևս դժվարությամբ են կապի մեջ մտնում: Իսկ նրանք, ովքեր 90-ականներին են տեղափոխվել այնտեղ, հեշտությամբ են կապի մեջ մտնում, շփվում մեզ հետ և պահպանում սերտ կապեր»:

6-րդ Համահայկական խաղեր

Օգոստոսի 2-ից 13-ը Մոսկվայի բասկետբոլի հավաքականը, որի կազմում են ընդգրկվել ինչպես Հայաստանի երիտասարդական հավաքականի, այնպես էլ փորձառու մարզիկներ` Ռուսաստանի Սուպեր և Բարձրագույն լիգաներից, կմասնակցի 6-րդ Համահայկական խաղերին: Մարզիկների հավաքն արդեն կայացել է Մոսկվայում, հուլիսի 26-ից կմեկնարկեն մարզումները, իսկ հուլիսի 31-ին հավաքականը կմեկնի Երևան: Նույն ենթախմբում մոսկովյան հավաքականի հետ հաղթանակի համար կպայքարեն Բուենոս Այրեսի, Լոս Անջելեսի և Սիրիայի թիմերը: Ուժեղ մրցակիցների շարքում Արա Պողոսյանը նշել է Իրանի և Լիբանանի հավաքականներին: Համահայկական խաղերին բացի Մոսկվայի հավաքականից Ռուսաստանը կներկայացնի նաև Սոչիի թիմը:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …