iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Суббота , 24 января 2026
amru
Главная / Без рубрики / Թուրքիան ներքաշվում է “ԻՊ”-ի դեմ պատերազմի մեջ

Թուրքիան ներքաշվում է “ԻՊ”-ի դեմ պատերազմի մեջ

Ռուսաստանի փորձագիտական համայնքը բազմիցս է կարծիք արտահայտել, որ Թուրքիան այս կամ այն կերպ աջակցում է “Իսլամական պետություն” ահաբեկչական կազմակերպությանը: Որպես ապացույց առաջ էին քաշվում տարաբնույթ փաստեր. օրինակ, ԻՊ վիրավոր ահաբեկիչները բուժում են ստանում Թուրքիայի հիվանդանոցներում, Թուրքիան ոչ օրինական ճանապարհով և ցածր գներով նավթ է գնում ահաբեկիչների ենթակայության տակ գտնվող տարածքներից և այլն: Նման մեղադրանքներին ակնարկի տեսքով պաշտոնական մակարդակում Թուրքիան պատասխանել է ահաբեկչական գործունեության և, մասնավորապես, ԻՊ-ի գործողությունների քննադատությամբ:

Սիրիական սահմանի հարևանությամբ գտնվող քաղաքներից մեկում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով իրավիճակն արմատականորեն փոխվեց. Reuters գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել ԻՊ-ի չորս օբյեկտների նկատմամբ: 

Թուրքիայի և ԻՊ-ի ահաբեկիչների միջև փոխհարաբերությունների շուրջ “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի թղթակիցը զրուցել է ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Սոտնիկովի հետ:

Փորձագետը համոզված է, որ այն իրավիճակում, երբ Սիրիայից և Իրաքից բացի, ԻՊ-ն ակտիվացնում է իր գործողությունները Աֆղանստանի, Պակիստանի, Հարավ-արևելյան Ասիայի ուղղությամբ, հենց Թուրքիան կարող է դառնալ ահաբեկչական գործողությունների զոհ:

Մենք դառնում ենք նոր գործոնի վկաներ. եթե նախկինում աջակցություն էր ցուցաբերվում ԻՊ ահաբեկիչներին, ապա այժմ պատկերն այլ է: Թուրքիան դառնում է ԻՊ ահաբեկիչների կողմից լուրջ ահաբեկչական գործողությունների իրականացման հարթակն և թիրախը”, — կարծում է փորձագետը:

Ընդ որում, Սոտնիկովի խոսքով, թուրք փորձագետներն ահազանգում են, որ հեռու չէ այն օրը, երբ ողջ Թուրքիայի տարածքը գրավված կլինի ԻՊ-ի ահաբեկիչներով:

Մոտ ապագայում Թուրքիան կարող է դառնալ նոր Սիրիա կամ Իրաք. ահաբեկչական գործողությունները կիրականացվեն ոչ միայն սահմանին, այլև մայրաքաղաքում և խոշոր բնակավայրերում”, — ենթադրում է Սոտնիկովը:

Սիրիայի հետ սահմանին պատնեշի կառուցումը` ԻՊ ահաբեկիչներից պաշտպանվելու համար, փորձագետը դիտարկում է որպես Թուրքիայի կառավարության վաղեմի մտադրություն:

Իրականում, սա ինձ հիշեցնում է ուկրաինական սցենարը, երբ ղեկավարությունը հայտարարում էր, որ մտադիր է կառուցել պատնեշ, ուկրաինական իշխանությունների խոսքով ասած` ՌԴ տարածքից անջատողականների ներթափանցումից պաշտպանվելու նպատակով”:

Սոտնիկովը կարծում է, որ Թուրքիան կարող է ցանկացած պատնեշ կառուցել, անցկացնել բարձր լարման տակ փշալարերի մի քանի շարք, այդուհանդերձ, ահաբեկիչների համար այդ պատնեշները հաղթահարելը ամենևին էլ դժվար չի լինի: Դա ավելի շատ խորհրդանշական, քան իրական խոչընդոտ է ԻՊ-ի առաջխաղացման ճանապարհին:

Հիշեցնենք, որ ԻՊ գործողություններից պաշտպանվելու նպատակով թուրքական կառավարությունը որոշում էր կայացրել սահմանի երկայնքով կառուցել 150 կլմ երկարությամբ պատնեշ:

Հեցն այդ նպատակով էլ Թուրքիան թույլատրել է ԱՄՆ-ին օգտագործել “Ինսիրլիք” ռազմաօդային բազան: Reuters գործակալության փոխանցմամբ, այդ համաձայնությունն, ըստ էության, ձեռք է բերվել ԱՄՆ-ի նախագահի և նրա թուրք գործընկերոջ միջև կայացած հեռախոսազրույցի արդյունքում:

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop