iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
Четверг , 12 февраля 2026
amru
Главная / Без рубрики / Բելգիայի վերջակետը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում

Բելգիայի վերջակետը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում

Հուլիսի 23-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձը: Կողմ քվեարկեց մարմնի 124 անդամ, դեմ` 0, ձեռնպահ` 8: Փաստաթղթում նշվում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը` կոչ անելով Հայաստանին և Թուրքիային օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը դիվանագիտական հարաբերությունների վերականգնման, սահմանների բացման և տնտեսական ինտեգրացիայի ուղղությամբ: Հիշեցնենք, որ Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը դեռևս հուլիսի 18-ին Ներկայացուցիչների պալատում իր գլխավորած կառավարության անունից քննադատել է Հայոց ցեղասպանության իրագործման փաստը: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարել է, որ ընդունված բանաձը վերջակետ է դնում Բելգիայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: “Դեռևս 17 տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ընդունեց Հայոց ցեղասպանությունը: Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ամբողջականացնում է Բելգիայում ընթացող Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը”, — նշել է նախարարը: Քնեսեթի նախագահին և Իսրայելի խորհրդարանի պատգամավորներին ուղղված բաց նամակում ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցն է բարձրացնում Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը: “Սփյուռքի հրեաների աչքերում Քնեսեթը մարմնավորում է իմաստուն և բարոյապես պարկեշտ մարդկանց ժողով: Մենք մեծ հույսեր ենք կապում իսրայելական խորհրդարանականների հետ՝ հայ ժողովրդի ողբերգությունը որպես Ցեղասպանություն ճանաչելու մասին իրենց դրական որոշման առնչությամբ: Եթե մենք ցանկանում ենք կերտել ապագա, մենք պետք է հարգենք անցյալը և դրանով իսկ օրինակ ծառայենք նոր սերնդին”, — գրված է Վարժապետյանի նամակում: 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը դարձավ 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Թուրքիան հերքում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մեկ ու կես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեջ իրեն ուղղված մեղադրանքները և ծայրահեղ հիվանդագին է արձագանքում Հայոց ցեղասպանության հարցում Արևմուտքի քննադատություններին: Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել և դատապարտվել է մի շարք երկրների ( 2015թ.-ի դրությամբ` 26 երկիր) և հեղինակվոր միջազգային կառույցների կողմից:    

Добавить комментарий

Смотрите также

Opinion: «Khazakstan and Belarus won’t publicly support Sargsyan’s statement on Baku’s threats»

On May 31, the presidents of member countries of the Eurasian Economic Union held a …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop