Вторник , 23 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Սիրիան հավակնում է ԵՏՄ անդամ դառնալ

Սիրիան հավակնում է ԵՏՄ անդամ դառնալ

Ռուսաստանի և Սիրիայի միջև ընթանում են բանակցություններ` Եվրասիական տնտեսական միությանը արաբական պետության անդամակցության և մաքսային միությանը միանալու հարցի շուրջ: «ՌԻԱ-Նովոստի»-ին տված հարցազրույցում Սիրիայի վարչապետ Վաիլ ալ-Հալկին հայտարարել է, որ ԵՏՄ անդամակցությունը կամրապնդի բարեկամ պետությունների հետ հարաբերությունները և կդյուրացնի տնտեսական և առևտրային փոխգործակցությունը նրանց հետ: ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի Մերձավոր և Միջին Արևելքի երկրների ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող Նատալյա Ուլչենկոն կարծում է, որ Սիրիայի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է բացասական անդրադարձ ունենալ ԵՏՄ մյուս անդամ պետությունների վրա: «Կարծում եմ, որ նման միության անդամակցության հավակնորդ երկրի համար պետք է սահմանվի կայունության նվազագույն չափանիշը: Սիրիան դեռևս ոչ այնքան համապատասխան թեկնածու է, չնայած նրան, որ Եվրասիական միությունը կօգնի Սիրիային դառնալ ավելի կայուն պետություն: Բայց ոչ այն պետությունների տեսանկյունից, որոնք անդամակցել են միությանն ու ունեն որոշակի առումով կայուն տնտեսական դինամիկա», — նշում է Ուլչենկոն:

«Կարծում եմ, որ նման միության անդամակցության հավակնորդ երկրի համար պետք է սահմանվի կայունության նվազագույն չափանիշը: Սիրիան դեռևս ոչ այնքան համապատասխան թեկնածու է, չնայած նրան, որ Եվրասիական միությունը կօգնի Սիրիային դառնալ ավելի կայուն պետություն: Բայց ոչ այն պետությունների տեսանկյունից, որոնք անդամակցել են միությանն ու ունեն որոշակի առումով կայուն տնտեսական դինամիկա», — նշում է Ուլչենկոն: Հակառակ դիրքորոշումն է արտահայտել «RUSARMINFO»-ի հետ զրույցում ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի արաբական և իսլամական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Բորիս Դոլգովը: Նա կարծում է, որ Սիրիայի անդամակցությունը ԵՏՄ-ին կարող է դրական ազդել ոչ միայն Սիրիայի զարգացման, այլև ԵՏՄ անդամ մյուս պետությունների վրա: Ըստ փորձագետի` Սիրիան, չնայած ներքին հակամարտության հետ կապված բոլոր դժվարությունների, ունի բավականին ճկուն տնտեսություն:

«Բազմիցս եմ եղել Սիրիայում, երկրի տնտեսությունն, իրապես, առանձնանում է ճկունությամբ, ապրանքների մեծ մասն արտադրվում է հենց երկրի ներսում. և’ սննդամթերքը, և’ թեթև արդյունաբերությունը: Սիրիան ունի նաև հարուստ բնական ռեսուրսներ», — ասում է փորձագետը: Նշենք, որ ներկայիս դրությամբ Մոսկվայի և Սիրիայի միջև ստորագրված են մի շարք պայմանագրեր գազի վերամշակման գործարանների, ոռոգման ցանցերի և էլեկտրակայանների կառուցման վերաբերյալ: 2013թ.-ին ստորագրվել էր նաև ռուսաստանյան գործընկերների կողմից Սիրիայում նավթավայրերի մշակման վերաբերյալ պայմանագիրը: Առաջին փուլի ընդհանուր գումարը` նախատեսված 5 տարվա համար, կազմել է 88 մլն դոլար: Այդ ժամանակահատվածում պետք է իրականացվեն բոլոր որոնողական աշխատանքներն ու ձեռք բերվեն հետագա գործողությունների համար անհրաժեշտ թույլտվությունները:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …