Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Մոլդովան հետևում է Հայաստանի օրինակին. հերթական էլեկտրական ցույցը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում

Մոլդովան հետևում է Հայաստանի օրինակին. հերթական էլեկտրական ցույցը նախկին ԽՍՀՄ-ի տարածքում

Հայաստանի օրինակով Մոլդովայի ընդդիմությունը կոչ է արել իր քաղաքացիներին ցույցեր անցկացնել` ընդդեմ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը, իսկ “Մեր տունը Մոլդովան է” կուսակցության առաջնորդ Գրիգորի Պետրենկոն որպես օրինակ մատնանշել է Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված ցույցերի արդյունքները:

Կազմակերպիչների նախատեսածով, Մոլդովայում ցույցեր կանցկացվեն ամեն օր, և դրանք կմեկնարկեն հուլիսի 22-ին Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալության շենքի դիմաց:

Տեղեկանք. Նախորդ շաբաթ գործակալությունը հաստատել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը Մոլդովայում միջինում 30%-ով, իսկ բնական գազի սակագինը`15-%-ով: Գործակալության տնօրեն Սերգեյ Չոբանուն լրագրողներին հայտնել է, որ մոլդովական լեյի արժեզրկման պայմաններում սակագների բարձրացումն անխուսափելի է, և այն այսքանով կանգ չի առնի:

Մոլդովացի քաղաքական մեկնաբան Ալեքսեյ Տուլբուրեն “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում նշել է, որ էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացումը ցույցերի դուրս գալու օբյեկտիվ սոցիալական շարջառիթ է, որում մեղավոր են երկրի իշխանությունները: Նա կարծում է, որ ակցիան կհաջողվի միայն “եթե ընդդիմությունը լինի հետևողական և չշարունակի պատերազմել իր ներսում` չդավաճանելով ընտրողների շահերին, ապա հաջողության հասնելու հնարավորությունները շատ բարձր կլինեն”:

Մոլդովական “ՊԱՆՈՐԱՄԱ” պարբերականի տնօրեն Դմիտրի Չուբաշենկոն “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ ցույցերի մասսայականության մասին կարելի կլինի խոսել միայն աշնանը:

Փորձագետների կարծիքով, երկրի բնակչությունը ծայրահեղ դժգոհ է էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների բարձրացումից, որոնց կհաջորդի նաև այլ ապրանքների և ծառայությունների թանկացումը: Սեփական արտադրանքի գնի բարձրացման մասին արդեն իսկ հայտարարել է Մոլդովայի ամենախոշոր հաց արտադրողը:

“Սակագների բարձրացումը Արժույթի միջազգային կազմակերպության, Համաշխարհային բանկի, Եվրամիության պահանջն է, որոնք դադարեցրել են Մոլդովայի ֆինանսավորումը քաղաքական ճգնաժամի պատճառով: Ընկերությունները նշում են, որ կրում են կորուստներ մոլդովական լեյի արժեզրկման հետևանքով: Իսկ արժեզրկումը հետևանքն է հայտնի “դարի գողունի”` 1 մլդ դոլարի դուրսբերումը արտասահման մոլոդովական բանկերից”, — համոզված է Չուբաշենկոն:

Ալեքսեյ Տուլբուրեի կարծիքով, “Մոլդովգազ” ընկերությունը (ռուս-մոլդովական բաշխիչ ընկերություն, 50%-ը պատկանում է ԳԱԶՊՐՈՄ-ին) գազի սակագինը ձևավորում է ռուսաստանյան կողմի հետ բանակցությունների արդյունքում, բայց կան միջնորդներ, որոնց կառուպցիոն գործողությունները բերում են սակագների չհիմնավորված բարձրացմանը:

Բացի այդ, փորձագետը կարծում է, որ կան խնդիրներ` կապված այդ ընկերությունների ոչ արդյունավետ կառավարման հետ: “Բաշխիչ կազմակերպությունում աշխատավարձը համազոր է զարգացած եվրոպական երկրներում առաջնակարգ կառավարիչների աշխատավարձերին, այն դեպքում, երբ Մոլդովայում միջին աշխատավարձը 100 դոլարից մի քիչ ավել է”, — նշել է Տուլբուրեն:

Հիշեցնենք, որ ռուս-մոլդովական “Մոլդովգազ” ընկերությունը հայց էր ներկայացրել` 51%-ով սակագնի բարձրացման նպատակով, իսկ էլեկտրաէներգիա մատակարարող “Ֆենոսի Գազ Նատուրալ” խոշոր ընկերությունը պահանջել էր սակագնի երկակի բարձրացում: Սակագների բարձրացման պահանջը ընկերությունները փաստարկել են այն հանգամանքով, որ վերջին անգամ Մոլդովա ներկրվող էներգառեսուրսների սակագները վերանայվել են դեռևս 2012թ.-ին, երբ ամերիկյան դոլարի փոխարժեքը 11,8 լեյ էր, իսկ այսօր այն գերազանցել է 19 լեյը, ինչի պատճառով էլ ընկերությունները մեծ կորուստներ են կրում:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …