Թուրքիայի հետախուզական ծառայությունները բազմիցս են զգուշացրել երկրի իրավապահ մարմինների աշխատակիցներին այն մասին, որ Թուրքիայում նախապատրաստվում են ահաբեկչական գործողություններ
Նրա տվյալներով, թուրքական հետախուզությունը տեղեկություն է ունեցել այն մասին, որ “Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման 7 ծայրահեղականներ հարևան Սիրիայից մտադիր են երկրի ներսում իրականացնել մի շարք ահաբեկչական գործողություններ
Սուրուճում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից մեկ օր անց տեղի է ունեցել ցույց, որի մասնակիցները մեղադրում էին թուրքական կառավարությանը իրենց անգործությամբ ԻՊ-ի ահաբեկիչներին աջակցելու մեջ: Բայց վարչապետ Ահմեդ Դավութօղլին հերքել է այդ մեղադրանքները: “Թուրքիան և Արդարություն և զարգացում կուսակցությունը երբևէ որէ կապ չեն ունեցել ահաբեկչական կազմակերպություն
Այդուհանդերձ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ թուրքական հատուկ ծառայություններն աջակցում են “Իսլամական պետությանը”, իսկ սիրիական Կոբանի քաղաքի վրա հարձակումը Թուրքիայի տարածքից հաստատել է նրանց միջև սերտ կապերի գոյության փաստը:
“Թուրքիան ԻՊ-ի համար նավթի սպառման հիմնական շուկան է և, հետևաբար, նրա կառույցների ֆինանսավորման հիմնական աղբյուրը “բացահայտ գաղտնիք է”: Իսկ Թուրքիայի Ազգային հետախուզության ղեկավար Հական Ֆիդանը հաճախակի է մատակարարում ԻՊ-ի ահաբեկիչներին զենքով”, — ասել է Սատանովսկին:
Իրավիճակն ավելի են խճճել թուրքական լրատվամիջոցները, որոնք սկզբում հայտնում էին, թե ահաբեկչական գործողությունը կազմակերպել էր իգական սեռի 18-ամյա մի մահապարտ`ցուցադր
Ինչ վերաբերում է Սուրուճում ահաբեկչական գործողության հետևանքներին, ապա Եվգենի Սատանովսկին կարծում է, որ տեղի ունեցածի արդյունքում կարող է առաջ գալ Թուրքիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջը, որի արդյունքում Էրդողանի կուսակցությունը կփորձի ձեռք բերել ընտրողների ձայների մեծամասնությունը
“Մենք տեղեկություն ունենք, որը դեռևս հաստատված չէ, բայցև թույլ է տալիս ասել, որ Սուրուճի ահաբեկչական գործողությունը սադրանք է` ուղղված Թուրքիայի ներսում ապակայունացմանն արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով, քանի որ Թուրքիայի նախագահը բոլորվին բավարարված չէ նախորդ ընտրությունների արդյունքներով: Ամեն դեպքում, ինչ պատճառ էլ որ ունենա ահաբեկչական գործողությունը և ովքեր էլ որ լինեն դրա կազմակերպիչները, թուրքական ղեկավարությունը` Էրդողանի գլխավորությամբ ծառայեցնում է կատարվածն ու դրա հետևանքները սեփական քաղաքական շահերին”, — կարծում է Եվգենի Սատանովսկին:
Հիշեցնենք, որ թուրքական Արդարություն և զարգացում կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին հավաքել էր ձայների 40,8%-ը` ստանալով 550 տեղից միայն 256-ը: Կառավարության ձևավորման համար այն պետք է դաշինք կազմի ընդդիմադիր կուսակցություննե