iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
пинко казино
олимп казино
покердом
султан казино
creativecommons.ru
editorialabiertafaia.com
korstom.ru
profobr27.ru
rcrcq.ca
pokerdom
Best UK slot sites
pinco casino
Четверг , 16 апреля 2026
amru
Главная / Без рубрики / Ալեքսեյ Մարտինով. Կովկասում լավ գիտեն, թե ինչ գին ունի Տուսկը

Ալեքսեյ Մարտինով. Կովկասում լավ գիտեն, թե ինչ գին ունի Տուսկը

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը հարավկովկասյան հանրապետություններ դարձել է այս տարածաշրջանի երկրների քաղաքական կյանքի առանցքային թեման:

Հերթական երկիր ժամանելուն պես Տուսկն այն որակեց որպես կարևոր գործընկեր` մեծ հույսեր հայտնելով արդյունավետ համագործակցության վերաբերյալ: Հայաստանում, չնայած պաշտոնական Երևանի բավականին սուր քննադատությանը, Տուսկը հայտարարեց, որ ԵՄ-ն ամենևին էլ դեմ չէ Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, և դա չի կարող ազդել ԵՄ-ի հետ համագործակցության զարգացմանը: Ժամանելով Վրաստան` Տուսկն այն անվանեց “Արևելյան գործընկերության” առաջամարտիկ պետություն, իսկ Ադրբեջանում նա “կողմ” արտահայտվեց երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը:

“ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի հետ հեռախոսային հարցազրույցի զրույցի ժամանակ Նորագույն պետությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը մեկնաբանել է Եվրոպական խորհրդի նախագահի քայլերն ու մտքեր արտահայտել Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում ԵՄ հետագա մտադրությունների մասին:

“Նման հռետորաբանության մեջ որևէ զարմանալի բան չկա, քանի որ եվրոպական բյուրոկրատիան այնքան էլ չի պատկերացնում տարածաշրջանային խնդիրների նրբություններն ու մանրամասները: Այդուհանդերձ, իր անդրօվկիանոսյան համադրողների ցուցումներով այն փորձում է ներկա լինել տարածաշրջանում”, — նշել է Մարտինովը:

Մարտինովի կարծիքով ԵՄ նման քաղաքականությունը կարող է նոր խնդիրների առաջացման պատճառ դառնալ` սրելով տարածաշրջանի երկրների միջև առանց այն էլ լարված հարաբերությունները:

“Անշուշտ, երբ նման մակարդակի քաղաքական գործիչները թյուր պատկերացում ունեն տարածաշրջանային քաղաքականության խնդիրների մասին և փորձում են միջամտել դրանց, դա չի նպաստում հարավկովկասյան հանրապետությունների միջև առանց այն էլ բավականին բարդ հարաբերությունների բարելավմանը: Բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ հարավկովկասյան պետությունները լավ պատկերացնում են, թե ով է Տուսկը և ինչ նպատակով է նա եկել: Նա, իհարկե, կարող է սխալվել և մտածել, որ այնտեղ բնակվում են պապուասներ և բնիկներ, բայց այդ երկրները լավ հասկանում են Տուսկի և նրա այցի գինը”, -համոզված է Մարտինովը:

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բաքվի սպառնալիքի շուրջ Սարգսյանի հայտարարությանը Ղազախստանն ու Բելառուսը հրապարակավ չեն սատարի»

Մայիսի 31-ին Աստանայում տեղի ունեցավ ԵԱՏՄ անդամ պետությունների նախագահների հանդիպումը: Իր ելույթում Հայաստանի նախագահ Սերժ …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop
пин ап
Casino zonder CRUKS