Пятница , 19 апреля 2024
amru
Главная / Без рубрики / Թուրքական ասացվածք. ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է համբուրես

Թուրքական ասացվածք. ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է համբուրես

Օրերս թուրքական լրատվամիջոցները հայտնել են, որ Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է ազգությամբ հայ Գևորգ Դավիդյանը, ով մինչև այդ զբաղեցրել է Ստամբուլի օպերային թատրոնի երգչախմբի ղեկավարի պաշտոնը:  

Այս նշանակման շուրջ «ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ»-ի հետ զրույցում իր մեկնաբանությունն է ներկայացրել ստամբուլաբնակ լրագրող Ռաֆֆի Արաքսը:

«Թուրքական լավ ասացվածք կա. ձեռքը, որը չես կարող կտրել, պետք է պարբերաբար համբուրես: Այն հստակ բնութագրում է Թուրքիայում հայերին տարբեր պաշտոնների նշանակելու հետ կապված իրավիճակը», — նշել է նա:  

Լրագրողը հիշեցրել է, որ էստրադային երաժշտության և ոսկերչության միությունների ղեկավարների պաշտոններում ևս հայազգի ներկայացուցիչներ են նշանակվել: Ստամբուլաբնակ հայազգի լրագրողը ընդգծել է նաև Թուրքիայի խորհրդարան ընտրված երեք հայազգի պատգամավորների օրինակը: Նրանք են` քրդական կողմնորոշում ունեցող Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունից հայազգի Կարո Փայլյանը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Սելինա Դողանը և իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունից Մակար Եսայանը: 

Ռաֆֆի Արաքսը հայտնել է նաև, որ թուրքական պետական ռադիոկայանի եթերում յուրաքանչյուր օր մեկ ժամ եթեր է հեռարձակվում հայերեն լեզվով հաղորդում, որը վարում են հայերը: Բայց, ըստ լրագրողի, Ստամբուլում բնակվող հայերի մեծ մասն անգամ չի լսել այդ հաղորդման մասին:  

«Դա թուրքական իշխանությունների հերթական խորամանկությունն է: Հայերին նշանակելով այս կամ այն պաշտոնների` նրանք ցանկանում են ցույց տալ աշխարհին, որ Թուրքիան քաղաքակիրթ պետություն է», — կարծում է Ռաֆֆի Արաքսը: 

Հիշեցնենք, որ Ստամբուլի օպերայի և բալետի թատրոնի ղեկավարի պաշտոնում նշանակված Գևորգ Դավիդյանը ծնվել է 1968թ.-ին Ստամբուլում: 1996թ.-ին ավարտել է Ստամբուլի Կոնսերվատորիայի օպերային երգեցողության բաժինը: 1998թ.-ին անցկացված մրցույթի արդյունքում հայազգի բարիտոնը դառնում է Ստամբուլի օպերային թատրոնի մեներգիչ: Դավիդյանը Փարիզում, Մյունխենում, Պլովդիվում, Մոնրեալում, Հանովերում, Էսսենում և այլ քաղաքներում տեղի ունեցած մի շարք մրցույթների դափնեկիր է: 

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …