Ուժգին ջրհեղեղից տուժած Թբիլիսիի թաղամասերն ամբողջությամբ մաքրվել են, իսկ տրանսպորտի աշխատանքը` վերականգնվել: Այդուհանդերձ, վրացական մայրաքաղաքի բնակչությանն այսօր առավել անհանգստացնում է ջրհեղեղի արդյունքում կորցրած ունեցվածքի փոխհատուցման հարցը: “Այս հարցն արդեն քննարկվում է ամենաբարձր մակարդակում”, — ասում է Վրաստանում ՀԱԵ Հայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատուրյանը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի փորձագետները Թբիլիսիի ղեկավարությանն արդեն ներկայացրել են առաջնային կարիքների գնահատման հաշվարկները. վնասը, որը կրել են մարդիկ ևւ ենթակռուցվածքը, կազմում է 70 մլն լարի (մոտ 30 մլն դոլար): Բայց, հաշվի առնելով այն գումարը, որն անհրաժեշտ է նոր վայրում կենդանաբանական այգի կառուցելու համար, այդ թիվը կազմում է մոտ 200 մլն լարի (մոտ 90 մլն դոլար):
Սուսաննա Խաչատրյանը հայտնել է նաև, որ տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով 100 վրացական մասնավոր ընկերության հանգանակությունն
Հավելենք, որ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ևս տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով տրամադրել է 10 մլն լարի (մոտ 4,5 մլն դոլար):
Հիշեցնենք, որ ուժգին ջրհեղեղի արդյունքում Թբիլիսիում վնասի են ենթարկվել բնակելի շենքերն ու ճանապարհները, ենթակառուցվածքայ