Հրապարակվել է Հայաստանի նոր սահմանադրության նախնական տարբերակը, որի բարեփոխումը նախաձեռնել էր գործող նախագահ Սերժ Սարգսյանը 2014թ.-ին:
Նախագիծը ներբեռնված է ՀՀ Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում:
Համաձայն նոր սահմանադրության, Հայաստանն անցնում է կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին
Նոր սահմանադրությամբ
Նոր սահմանադրության գլուխ 6-րդում ամրագրվում է կառավարության կարգավիճակը որպես երկրի բարձրագույն իշխանության մարմնի: Կառավարությունը մշակում և իրականացնում է ներքին և արտաքին քաղաքականություն
Նոր սահմանադրության նախագծում պետության առաջին դեմքերի` ԱԺ նախագահի և վարչապետի պաշտոնավարման ժամկետի հարցում սահմանափակումներ չեն պարունակվում: Բարեփոխված տարբերակի ընդունման դեպքում Սերժ Սարգսյանը, ում պաշտոնավարման ժամկետը լրանում է 2018թ.-ին, կարող է զբաղեցնել կամ Ազգային ժողովի նախագահի, կամ էլ վարչապետի պաշտոնը:
Ռազմավարական հետազոտություննե
“Ակնհայտ է, որ հայաստանյան իշխանությունները ցանկանում են օպտիմալացնել կառավարումը, այդ թվում նաև` լուծել իշխանության վերարտադրության խնդիրը: Այսինքն` որպեսզի իշխող վերնախավը հաջորդ ընտրություններին իրեն զգա առավել հարմար պայմաններում: Սա կարող է բերել նաև նրան, որ գործող նախագահը կկարողանա կառավարել երկիրը արդեն վարչապետի պաշտոնում”, — նշել է փորձագետը:
Հայաստանի ընդդիմադիր ուժերի մեծ մասը դեռևս չի շտապում կարծիք արտահայտել նոր սահմանադրության նախագծի մասին: Իր դիրքորոշումը բարձրաձայնել է միայն Հայաստանի ազգային կոնգրեսը, որը անընդունելի է որակել սահմանադրության մեջ փոփոխություններ անելը: Սահմանադրության բարեփոխման հանրաքվեի օրը դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ քվեարկության օրը կնշանակվի 2015թ.-ի սեպտեմբերին: