Պրահայում կայացել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը Ռուսաստանի հետ հարաբերություննե
Ինչպես հանդիպումից հետո հայտարարել է Գրիգորի Կարասինը, քննարկվել են բոլոր հարցերը, ներառյալ` երկաթուղին: «Համաձայնեցինք, որ նման կարգի հարցի քննարկումը հնարավոր է հիպոթետիկ ճանապարհով, բայց վերջնական որոշումը պետք է կայացնեն Աբխազիայի և Վրաստանի ղեկավարները անմիջական շփման արդյունքում», — ասել է Կարասինը:
Իր հերթին Աբաշիձեն նշել է, որ ռուսական կողմի մոտեցումը երկաթուղու հարցում ինքնահռչակ Աբխազիայի Հանրապետության տարածքով անընդունելի է: «Նրանց մոտեցումը հետևյալն է. եթե ձեզ, այսինքն` վրացական կողմին, հետաքրքիր է, ապա քննարկեք այն աբխազների և մյուս հարևանների հետ: Մեր պատասխանը հետևյալն է. մեզ դա հետաքրքիր չէ», — ասել է Աբաշիձեն:
Մինչև Կարասին-Աբաշիձե հանդիպումը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կիրիկաշվիլին հայտարարել էր, որ աբխազական հատվածում երկաթուղու վերականգնման մասին խոսք անգամ չի կարող լինել: «Այս պայմաններում, երբ մեզ մոտ տեղի են ունենում բացարձակապես ոչ համազոր գործողություններ
Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտասահմանյան ռեգիոնաբանության և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Սերգեյ Մարկեդոնովը RUSARMINFO-ին տված հարցազրույցում նշել է, որ աբխազական երկաթուղու հարցը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հարց է: «Դա դե ֆակտո աբխազական պետության և նրա հասարակության պատրաստակամությունն է վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Վրաստանի միջոցով դեպի Հայաստան: Առկա են բազմաթիվ մտահոգություններ, որ երկաթուղին կդառնա վրացականացման ինչ-որ գործիք», — կարծում է փորձագետը: Բացի այդ, Մարկեդոնովը նշել է Ադրբեջանի բացահայտ չկամությունը` տրանսպորտային շրջափակմանն առնչվող Հայաստանի խնդիրները դյուրացնելու հարցում: «Բիձինա Իվանիշվիլիի իշխանության գալուց հետո առաջ եկավ երկաթուղու բացման գաղափարը, ադրբեջանական քաղաքական գործիչները շատ կտրուկ արձագանքեցին դրան: Ակնհայտ էր, որ Հայաստանի կապերի ընդլայնումն արտաքին աշխարհի հետ ձեռնտու չէ Ադրբեջանին: Բաքուն մեծ ազդեցություն ունի Վրաստանի վրա տնտեսական առումով, և այդ գործոնը ես չէի անտեսի», — նշել է Մարկեդոնովը:
Հասարակական-քաղա
RUSARMINFO-ի հետ զրույցում Աբխազիայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեգ Արշբան նշել է, որ Աբխազիայում երկաթուղին գործում է. հաջողությամբ իրականացվում է բեռների արտահանումն ու ներմուծումը, ինչպես նաև ուղևորների փոխադրումը: «Իսկ եթե կան մեր երկաթուղիով իրենց բեռները տարանցիկ տեղափոխման մեջ հետաքրքրվող պետություններ, ապա նրանց անհրաժեշտ է բանակցություններ վարել աբխազական իշխանությունների հետ», — ասել է Արշբան: «Դեռևս որպես այդպիսին նման բանակցություններ տեղի չեն ունենում: Ես չեմ կարող խոսել իշխանությունների փոխարեն, բայց կարծում եմ, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այս հարցն ու հաշվի առնել մեր պետության հետաքրքրությունն
Խորհրդային տարիներին աբխազական երկաթուղին կազմել է Անդրկովկասյան երկաթուղու մի մասը: ԽՍՀՄ փլուզումից հետո այն մասնատվել է աբխազական, հայկական և վրացական հատվածների, ադրբեջանա-վրացակ