Օրեր առաջ Պյոտր Պորոշենկոն ազատել է ՀՀ-ում Ուկրիանիայի դեսպանի պաշտոնից Իվան Կուխտային: Համապատասխան հրամանը հրապարակված է Ուկրաինայի նախագահի կայքում: Ուկրաինական ԶԼՄ-ների տեղեկություններո
Վերլուծության և կառավարման քաղաքականության ուկրաինական ինստիտուտի տնօրեն Ռուսլան Բորտնիկը նշում է, որ պաշտոնից ազատման պաշտոնական պատճառը դեսպանի ժամկետի լրացումն է, այդուհանդերձ, առկա են ավելի լուրջ պատճառներ:
“Արդեն իսկ նախկին դեսպանը նշանակվել էր Վիկտոր Յանուկովիչի ժամանակ և չէր հանդիսանում նոր կառավարության թիմի անդամ: Ավելին, նախորդ տարվա մարտ-ապրիլ ամիսներին Ուկրաինայի ԱԳՆ-ն հետ էր կանչել դեսպանին խորհրդակցություն
Բացի այդ, ըստ փորձագետի, Հայաստանն այսօր ունի հնարավորություն դառնալու ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև աշխարհաքաղաքական հակասության նոր կիզակետ, երկրի դիրքն ու դիրքորոշումը ևս կշիռ են ձեռք բերում` կապված “Իրանական ջերմացման” հետ: Այդ իսկ պատճառով, Ուկրաինայի նախագահն ու ԱԳՆ-ն կցանկանան Հայաստանում ունենալ առավել հավատարիմ և գործուն դիվանագետի:
Եվս մեկ կիևաբնակ քաղաքագետ Սերգեյ Սլաբոդչուկը “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի թղթակցի հետ զրույցում ենթադրել է, որ Պորոշենկոն որոշել է Իվան Կուխտային փոխարինել առավել արևմտամետ անձնավորությամբ:
“Պորոշենկոյի վարչակազմում որոշել են, որ դեսպանը կարող էր առավել ակտիվ քաղաքացիական գործունեություն ծավալել Հայաստանում և առաջ տաներ Ղրիմի իրավիճակի հետ կապված և ուկրաինական վարչակազմին առավել հարմար մեկնաբանությունն
Ուկրաինացի քաղաքագետ Ալեքսեյ Յակուբինը ևս ենթադրում է, որ Կուխտան հետ է կանչվել դեսպանի պաշտոնում պասիվություն ցուցաբերելու պատճառով: Նրա կարծիքով` Ուկրաինայի դեսպանը Հայաստանում շատ պասիվ է արձագանքել Երևանում տեղի ունեցած “Էլեկտրամայդանին
“Մեծ հաշվով դեսպանի ուսերին է դրված Հայաստանի կողմից Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչման, դրան հետևած հայ քաղաքական գործիչների հայտարարությունն
Հիշեցնենք, որ Իվան Կուխտան զբաղեցնում էր Հայաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնը 2010թ.-ի հուլիսից: Նրան դեսպանի պաշտոնում էր նշանակել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Դրանից առաջ նրա դիվանագիտական գործունեությունը հիմնականում կապված է եղել Ռուսաստանի հետ: Կուխտան եղել է Ուկրաինայի գլխավոր հյուպատոսը Տյումենում 1994-ից 1999թթ.-ին, իսկ 2003-ից 2007թթ.-ին գլխավորել է ՌԴ-ում Ուկրաինայի դեսպանության հյուպատոսական բաժինը: