Четверг , 28 марта 2024
amru
Главная / Без рубрики / Վիճակագրություն. ինչ նպատակով և քանակով են մարդիկ ժամանում Ռուսաստան

Վիճակագրություն. ինչ նպատակով և քանակով են մարդիկ ժամանում Ռուսաստան

2015թ.-ի առաջին եռամսյակում Ռուսաստան է այցելել 203 հազ. 656 ՀՀ քաղաքացի: 105 հազ. 820 քաղաքացի իրայցելությունը որակել է որպես գործնական, ավելի քան 91 հազ. քաղաքացի նշել է, որ այցը Ռուսաստան կրում էմասնավոր բնույթ, իսկ 1205 քաղաքացի ՌԴ է ժամանել հանգիստն անցկացնելու նպատակով: Այս տվյալներըՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի թղթակցին փոխանցել է Զբոսաշրջության ինդուստրիայի ռուսաստանյան միության մամլոքարտուղար Իրինա Տյուրինան: Ըստ վիճակագրության` Ռուսաստան ժամանաող ՀՀ քաղաքացիների թիվն աճում է: Այսպես, 2014թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատությամբ` 2015թ.-ի առաջին եռամսյակում Ռուսաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը 33 հազարով աճել է: Ռուսաստանի վիճակագրական ծառայության տվյալներով, նախորդ տարի զբոսաշրջության նպատակով Ռուսաստան այցելած 25,4 մլն օտարերկրացիների շարքում առաջին տեղում են Ուկրաինայի քաղաքացիները (8,4 մլն), երկրորդ տեղում` Ղազախստանի քաղաքացիները (3, 7 մլն), երրորդ տեղում` Լեհաստանինը (1,8 մլն): Այն երկրների, որոնց քաղաքացիներն առավել հաճախ են Ռուսաստան այցելում, տասնյակում են նաև Ֆինլանդիան (1,4 մլն), Ուզբեկստանը (874 հազ.), Չինաստանը (874 հազ.), Ադրբեջանը (818 հազ.), Մոլդովան (618 հազ.), Հայաստանը (601 հազ.) և Գերմանիան (548 հազ.):

Добавить комментарий

Смотрите также

Ալեքսանդր Գուսև. «Իրանը ճանապարհ է կառուցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի ղեկավարության պասիվության պատճառով»

Մեկնարկել են նոր տարանցիկ երթուղու կառուցման նախագծի շուրջ աշխատանքները: Այն ԱՊՀ տարածքի միջոցով կկապի Իրանի …