Четверг , 25 апреля 2024
amru
Главная / Без рубрики / ԵվրԱզԷՍ-ի հակառակ արդյունքը. Հայաստանից Ռուսաստան արտահանումը կտրուկ նվազել է

ԵվրԱզԷՍ-ի հակառակ արդյունքը. Հայաստանից Ռուսաստան արտահանումը կտրուկ նվազել է

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի մուլտիմեդիա կենտրոնում տեղի է ունեցել քննարկում Եվրասիական միության ներսում ապրանքաշրջանառության կազմակերպման հա րցերի շուրջ: Հայաստանից Ռուսաստան արտահանումը կրճատվել է 40%-ով

ՌԳԱ Տնտեսության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արտյոմ Պիլինի կարծիքով արտահանման ծավալի կրճատումը 40%-ով պայմանավորված է երկու հիմնական գործոններով, որոնք առաջ են եկել Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում: Դրանք են` հաշվետվությանը վերաբերող մեծ ծավալի և հաճախակի կրկնվող փաստաթղթերի լրացումը, ինչն արտահանողներից և ներմուծողներից խլում է ժամանակն ու գումարը, ինչպես նաև ռուբլիի գրեթե 100%-ով փաստացի արժեզրկումը, որը միջին ցուցանիշներով առաջ է բերել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԵՏՄ անդամ մյուս երկրների բնակչությունների սպառողական կարողությունների 50%-ով կրճատմանը: “Վրացական արտադրության` ռուսաստանյան շուկա ներմուծման հարցում արգելափակման վերացումը ևս վատթարացրել է հայ արտահանողների դրությունը”, — նշում է փորձագետը:

ՌԳԱ Տնտեսության ինստիտուտի մեկ այլ փորձագետ Մարիա Իլյինան կարծում է, որ չնայած Ռուսաստանի հետ ներկայիս առևտրաշրջանառության ծավալների կրճատմանը, Հայաստանն ունի մեծ ներուժ` ավելացնելու արտահանումը` թեթև արդյունաբերության և ոսկերչական իրերի արտահանման հաշվին:

ԵվրԱզԷս-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը համոզված է, որ Ռուսաստանն այն շուկան է, որի ուղղությամբ պետք է նպատակադրված լինի Հայաստանի արտահամանն ուղղված արտադրությունը, չնայած փորձագետի խոսքով, Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ունի ոչ միայն տնտեսական, բայցև զգալի քաղաքական հիմնավորում:

Լեպեխինի կարծիքով Հայաստանից Ռուսաստան հիմնական արտահանման ուղղությունը գյուղատնտեսությունն է: “Ռուսաստանյան շուկան, տեղի քաղաքական գործիչներն ու կառույցները պետք է երաշխավորեն Հայաստանից բերված գյուղատնտեսական արտադրանքի սպառումը”, — նշում է փորձագետը:

Հեռուստակամուրջի ձևաչափով մամլո ասուլիսին մասնակցել են նաև երևանյան ՄԵԴՒԱԿԵՆՏՐՈՆ մամլո ակումբում գտնվող փորձագետները:

Երևանյան փորձագետների կածիքներից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի` ԵՏՄ անդամակցությունը երկրի տնտեսության համար զգալի արդյունքներ չի ապահովվել:

Տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է ընդհանուր սահման

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը վստահ է, որ Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ոչ միայն չի ազդել տնտեսության զարգացման վրա ներկայիս փուլում, այլ չի էլ ազդի նաև ապագայում:

ԵՏՄ-ն Հայաստանի համար ոչ թե տնտեսական, այլ քաղաքական միություն է: Այս համագործակցությունից տնտեսական շահույթ չկա”, — համոզված է տնտեսագետը: Որպես տնտեսական համագործակցության զարգացման հիմնական խոչընդոտ Վահագն Խաչատրյանը դիտարկում է ընդհանուր սահմանի բացակայությունը ԵվրԱզԷՍ-ի անդամ պետությունների հետ:

Հայաստանի արտահանողների միության նախագահ Ռաֆֆի Մխչյանը համարում է, որ Հայաստանի մուտքը ԵՏՄ հավելյալ խնդիրներ է ստեղծել հայ արտահանողների համար` ավելորդ բյուրոկրատիզմ և “չափազանցված” խցանումներ մաքսային կետերում:

Ինչպե՞ս կարող է արտահանողը 6-7 օր սպասել մաքսային կետում, այն դեպքում, երբ իր արտադրանքն ունի ժամանակի սահմանափակում: Այս պահին ծիրանով բեռնված մեքենաները 5-6 օր է, ինչ կանգնած են սահմանին: Եւս մեկ օր, և ապրանքն այլևս պիտանի չի լինի”, — նշում է արտահանողը:

Տեղեկանք

2010-ից 2014թ.-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է Հայաստանից դեպի Ռուսաստան ապրանքների արտահանման կրկնակի աճ` կազմելով 308 մլն դոլար: Նույն ժամանակահատվածում Ռուսաստանից Հայաստան արտահանումն ավելացել է 1,3 անգամ` կազմելով 1,1 մլրդ դոլար: ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալներով, 2015թ.-ի հինգ ամիսների ընթացքում Հայաստանից ապրանքների արտահանումը դեպի Ռուսաստան կրճատվել է գրեթե 40%-ով: Հստակ վիճակագրական տվյալներ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխադարձ առևտրի ծավալի մասին գոյություն չունեն` ելնելով արտաքին առևտրի ոլորտում հաշվետվության համակարգի փոփոխությունից (նախկինում առևտրի հոսքերի ծավալները գրանցվում էին մաքսային կառույցների կողմից սահմանին: Հայաստանի` ԵՏՄ անդամակցության արդյունքում փոխադարձ առևտրում ֆորմալ սահմանի բացակայությունից ելնելով` այդ գործառույթը պետք է իրականացնեն հարկային կառույցները` ԱԱՀ-ի վճարման արդյունքում: Սակայն այս մեխանիզմը դեռևս չի գործում – խմբ.):

        .  

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …