Հայաստանյան մեդիամեքենան 5 անգամ ավելի ագրեսիվ է, քան գերմանականը — Rusarminfo
Четверг , Ноябрь 23 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Հայաստանյան մեդիամեքենան 5 անգամ ավելի ագրեսիվ է, քան գերմանականը

Հայաստանյան մեդիամեքենան 5 անգամ ավելի ագրեսիվ է, քան գերմանականը

Ռուսաստանի նկատմամբ ագրեսիվ հրապարակումներով Հայաստանը Լեհաստանի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հետ միասին հայտնվել է Համաշխարհային ԶԼՄ-ների ագրեսիվությունը Ռուսաստանի նկատմամբ” վարկանիշային ցուցակի տասնյակում: Այսպիսի արդյունք է արձանագրվել “Россия сегодня” միջազգային տեղեկատվական գործակալության կողմից “Россия в мире” նախագծի շրջանակներում հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում պարտաստված զեկույցում:

Նշենք, որ ընտրված ժամանակահատվածը համընկել է Հայաստանում տեղի ունեցած ցույցերի անցկացման հետ, որոնք ուղղված էին ռուսաստանյան “ԻՆՏԵՐ ՌԱՈ” ընկերության “Հայաստանի էլեկտրական ցանցեր” դուստր ձեռնարկության կողմից էլեկտրաէներգիա սակագնի բարձրացման դեմ:

Զեկույցում տեղ են գտել ագրեսիվ վերնագրերով հրապարակումներ. “Ռուսաստանյան ընկերությունների մուտքը Հայաստան երկարատև կոռուպցիոն ռիսկ է”, “Ռուսներն իրենց իսկ ձեռքերով ձգում են իրենց իսկ հանդեպ ատելության զսպանակը”, “Երևանյան ցույցերն ու ռուսաստանյան սուտը”, “Ռուսաստանյան ԶԼՄ-ները հիստերիայի մեջ են”, “Հայկական “մայդանի” ռուսաստանյան մղձավանջը” և այլն:

Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փորձագետ Իգոր Նիկոլայչուկը “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ թեպետ դժվար է համեմատել հայաստանյան մեդիամեքենան գերմանականի կամ իրանականի հետ, բայց ուսումնասիրության հաշվետու ժամանակահատվածում ագրեսիվության ցուցիչը, որը հավասր է 12-ի, 5 անգամ ավելի բարձր է, քան նույն Գերմանիայում:

Ինչպես հաղորդել է Իգոր Նիկոլայչուկը հայաստանյան հրապարակումների ուսումնասիրությունն անցկացվում է 2010թ.-ից: Նրա խոսքով, հրապարակումները դուրս չէին գալիս քաղաքագիտական շրջանակներից, իսկ նրանց երանգավարումը ձեռք էր տալիս փորձագետներին:

“Բնականաբար, եղել են դրական և բացասական հրապարակումներ, բայց նրանց հարաբերակցությունը որպես բացասական աստիճանի սրման ցուցիչ Ռուսաստանի նկատմամբ չէր առաջացնում կասկածներ: Հայաստանը չէր ներկայացնում Ռուսաստանի համար տեղեկատվական վտանգ”, — ընդգծում է Նիկոլայչուկը:

Բայց փորձագետը նշում է, որ 2015թ.-ի սկզբից, մասնավորապես` մարտ ամսից, հայաստանյան լրատվամիջոցներում սկսել է նկատվել ագրեսիվության կտրուկ աճ Ռուսաստանի հանդեպ:

“Հրապարակումները սկզբում հավասարակշռված էին, բայց անսպասելի դրանց դիրքորոշումը փոխվեց և ներկայումս այն հասել է իր գագաթնակետի, այն գերազանցում է բոլոր սահմանները: ՌԴ-ի հանդեպ նման ագրեսիվություն չի եղել անգամ այսպես կոչված “Գյումրիի ճգնաժամի” ընթացքում, որը կապված էր ռուսաստանյան զորակոչիկի կողմից հայ ընտանիքի սարսափելի սպանության հետ”, — նկատում է փորձագետը:

Ընդ որում, Նիկոլայչուկը համոզված է, որ ագրեսիվության ցուցիչի տատանումը, որն երբեմն գերազանցվում է, արդյունքն է այն ներքաղաքական գործընթացների, որոնք ուղղված են ինչ-որ ներքաղաքական բալեր ստանալուն, բայց ոչ Ռուսաստանը Հայաստանից անջատելուն:

“Սա, ըստ էության, փորձ է խարխլել ներկայիս իշխանության դիրքերը: Բայց դա Հայաստանի ներքին գործն է, որի հետ Ռուսաստանը որևէ կապ չունի: Հայաստանը չի մասնակցում այսպես կոչված Ռուսաստանի դեմ “առաջին համաշխարհային տեղեկատվական պատերազմին”, — վստահեցրել է Նիկոլայչուկը:

Զեկույցի շրջանակներում ուսումնասիրվել են ռուսալեզու տարբերակ ունեցող հայաստանյան պարբերականների հրապարակումները, որոնց թվում են` Առաջին լրատվական, Հրապարակ, Ժամանակ, Lragir.am, Hetq.am, Новости-Армения, Առավոտ լրատվամիջոցները:

   

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …