Մեկ տարուց ավելի է, ինչ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները բողոքի ցույցեր են անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջեւ՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձը: Օրերս այս խնդիրը քննարկվել է ՀՀ նախագահի մակարդակով: Սերժ Սարգսյանի հանձնարարականով նաիրիտցիների աշխատավարձերը պետք է վճարվեն մինչև հուլիսի 15-ը: Սակայն մինչ օրս այդ ուղղությամբ որևէ քայլ չի ձեռնարկվել , և գործարանի աշխատակիցները որոշել են վերսկսել բողոքի ակցիաները: RUSARMINFO- ի թղթակցին հաջողվել է զրուցել է «Նաիրիտ» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանի հետ: Նա տեղեկացրել է, որ օրերս անձամբ հանդիպել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: «Նախարարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ խոստումը ուժի մեջ է. մինչև հուլիսի 15-ը մեր աշխատավարձերը կվճարվեն: Ես ինքս վստահում եմ, հավատում եմ, մենք իրավունք չունենք չհավատալ, քանի որ խոստումը տրվել է նախագահի անունից», — ասել է Թադևոսյանը: Խոսելով կուտակված պարտքերի մասին, Հրաչ Թադևոսյանը հիշեցրել է, որ 2010 թվականից դադարեցվել է Միջպետական բանկի կողմից գործարանի ֆինանսավորման , ինչի պատճառով դադարեցվել է նաեւ «Նաիրիտի» գործունեությունը: Հարկադիր պարապուրդի մատնված 2500 աշխատակից տարիների ընթացքում չեն ստացել իրենց աշխատավարձերը: Արդյունքում գործարանը կուտակել է շուրջ 12 մլն դոլարի պարտք:
Главная / Без рубрики / Հայաստանի արդյունաբերական հսկայի աշխատակիցները պահանջում են 12 միլիոն դոլլար
Смотрите также
Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»
The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …