Եվրոպական փայլաթիթեղ արտադրող հինգ ձեռնարկության բողոքի հիման վրա Եվրոպական հանձնաժողովն այս տարվա սկզբին նախաձեռնել է հակադեմպինգային հետաքննություն ռուսաստանյան փայլաթիթեղի առնչությամբ: Նախորդ շաբաթ ԵՀ-ն սահմանել է 12,2% կազմող նախնական մաքսատուրք, որը կգործի հետաքննության ողջ շրջանում: Եթե ուսումնասիրությա
Մաքսատուրքերի սահմանման և Եվրոպա արտադրանքի արտահանման հարցերի շուրջ “ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ”-ն զրուցել է “ՌՈՒԱԱԼ” ընկերության Փաթեթավորման բիզնեսի տնօրեն Սերգեյ Գորյաչևի հետ:
Ըստ նրա, մաքսատուրքի սահմանման դեպքում “ԱՐՄԵՆԱԼ”-ի արտադրանքի սպառման կառուցվածքը չի ենթարկվի կտրուկ փոփոխության: Հայաստանյան ձեռնարկությունը կշարունակի մատակարարել բոլոր ավանդական պատվիրատուներին իր արտադրությամբ: “ԱՐՄԵՆԱԼ”-ն արտահանում է փայլաթիթեղ ինչպես ԵՄ, այնպես էլ ԱՄՆ-ի, Կանադայի, Լատինական Ամերիկայի և Մերձավոր Արևելքի շուկաներ:
“Արմենալի մատակարարման շրջանակը լավ տարբերակված է: Ընկերությունը մեր Փաթեթավորման ստորաբաժանման առավել դինամիկ զարգացող ձեռնարկությունն է: Վերջին 4 տարիներին նրա արտադրական հզորությունն ավելացել է` հասնելով 33 հազ. տոննայի տարեկան կտրվածքով: Բացի այդ, “ԱՐՄԵՆԱԼ”-ի համար գլխավոր դժվարությունը բարդ լոգիստիկան է և էլեկտրաէներգիայի բարձր սակագինը”, — նշել է Սերգեյ Գորյաչևը:
Մեկնաբանելով ԵՄ-ի կողմից մաքսատուրքերի սահմանման փաստը` Փաթեթավորման բիզնեսի տնօրենը պարզաբանել է նաև, որ այս նախնական գործողություններ
“ԱՐՄԵՆԱԼ” գործարանը հիմնադրվել է 2000թ.-ին Երևանում` Քանաքեռի ալյումինի գործարանի հիման վրա, ընդգրկված է “ՌՈՒՍԱԼ” ընկերության Փաթեթավորման ստորաբաժանման կազմում և հանդիսանում Հայաստանի առավել խոշոր արտադրություններ