Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հերթական աստղը Ադրբեջանի «սև ցուցակում»

Հերթական աստղը Ադրբեջանի «սև ցուցակում»

Ռուսաստանյան օպերային երգչուհի Լյուբով Կազարնովսկայի` Լեռնային Ղարաբաղ կատարած այցին հետևել է Բաքվի ոչ պատշաճ արձագանքը: Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ երգչուհու անունը կընդգրկվի «սև ցուցակում»: Իր հերթին Լյուբով Կազարնովսկայան հայտարարել է, որ ամենևին էլ մտահգոված չէ Ադրբեջան մուտքի արգելափակման փաստով: Ընդհակառակը, նա հպարտ է, որ հայտնվել է Մոնսերատ Կաբալեի հետ նույն ցուցակում: «Ես մտահոգված չեմ: Լեռնային Ղարաբաղը հիասքանչ վայր է, մարդիկ այնտեղ տրամադրված են խաղաղ և համերաշխ կյանքի: Բայց քանի դեռ կա նման ագրեսիա, խաղաղություն չի լինի մոլորակի վրա»: Նշենք, որ համաշխարհային օպերային աստղը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտ էր այցելել հուլիսի 2-ին և վարպետության դասընթաց անցկացրել Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Նշենք, որ սա երգչուհու առաջին այցը չէ Լեռնային Ղարաբաղ: Մոտ 300 մարդ է ընդգրկված ադրբեջանական “լքյալների” ցուցակում: Մեծմասամբ նրանց շարքում են արվեստի և գիտության անվանի գործիչներ, հայտնի լրագրողներ և դիվանագետներ: Նրանց թվում են` բարոնուհի Քերոլայն Քոքսը, համաշխարհային լեգենդ Մոնսերատ Կաբալեն, Ֆիլիպ Կիրկորովի հայրը` Բեդրոս Կիրկորովը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը: Դրսևորելով ժողովրդավարական մոտեցում` Ադրբեջանի ԱԳՆ-ն նաև սահմանել է այդ «ցուցակից» դուրս գալու կարգը, ինչը նախատեսում է հրապարակավ ներողության հայցում «վիրավորված» երկրից: Այսպես, իր «զղջումն» է ադրբեջանական ԱԳՆ-ին հայտնել ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովն ու իտալական էստրադայի ծերացող աստղ Ալ Բանոն:

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …