Անկարայում տեղի կունենա թուրք-սիրիական սահմանին տեղակայված զորքերի հրամանատարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի Սիրիա ռազմական ներխուժման ծրագիրը: Այս մասին հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:
Այդ հանդիպմանը կմասնակցեն տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումներ
Նախօրեին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան Սիրիայի հետ սահմանին, որտեղ ներկայումս տեղակայված են քրդական ռազմամիավորումնե
Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը դուրս է բերել զորքերը հյուսիսային սահմանից, «Սիրիական Քուրդիստան» կոչվող շրջանն անցել է «Ժողովրդավարական միություն» կոչվող քրդական քաղաքական կուսակցության ենթակայության տակ:
ԻԼԻՊ-ի դեմ պայքարում ձեռք բերած հաջողությունների արդյունքում քրդերը հաստատել են ինքնավարությունը իրենց իսկ կողմից վերահսկվող տարածքներում` Ջիզրեում, Քոբանիում, Աֆրինում: Արդյունքում Թուրքիայի հարավային հատվածում հայտնվել է բոլորովին անկանխատեսելի հարևան: Թուրքիայի անհանգստությունը բազմապատկվել է այն բանից հետո, երբ ժողովրդագրական իրավիճակի փոփոխման նպատակով քրդերը սկսել են դուրս քշել այդ հողերից թուրքմեններին և արաբներին:
Թուրքիայի և Սիրիայի միջև հակամարտությունը սկսվել է 2012թ.-ի հոկտեմբերի 3-ին, երբ սահմանային միջադեպի հետևանքով թուրքական կողմը կրակ արձակեց ողջ սիրիական տարածքով: Հրետանային հարվածի արդյունքում զոհվեց 5 մարդ: Միջազգային հանրությունը քննադատեց միջադեպը` կոչ անելով բացառել հակամարտության զարգացումը: