Вторник , 28 марта 2023
amru
Главная / Без рубрики / Վիկտոր Համբարձումյանի աստղադիտարանը ճանաչվել է տարածաշրջանային աստղադիտական կենտրոն

Վիկտոր Համբարձումյանի աստղադիտարանը ճանաչվել է տարածաշրջանային աստղադիտական կենտրոն

Աստղադիտական միջազգային միությունը ճանաչել է Հայաստանի ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը որպես տարածաշրջանային աստղադիտական կենտրոն:

ԳԱԱ մամլո ծառայությունից հայտնեցին, որ աստղադիտարանն ընդգրկված է նաև ԱՊՀ երկրների միջև նորարական համագործակցության միջպետական ծրագրի մեջ:

Բյուրականի աստղադիտարանն ակտիվորեն համագործակցում է Ռուսաստանի հետ: 2014թ.-ին ՌՈՍԿՈՍՄՈՍԻ աշխատանքային խումբն այցելել է Հայաստան, որի շրջանակներում պատվիրակության անդամները ծանոթացել են խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման հարցում Հայաստանի հնարավորություններին և ներուժին: 2013թ.-ին Հայաստանի կառավարությունը Բյուրականի աստղադիտարանը հռչակեց որպես հանրապետության ազգային արժեք:

Բյուրականի աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ.-ին՝ անվանի աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի կողմից: Շնորհիվ մեծ գիտնականի և նրա ուսանողների աշխատանքների աստղադիտարանը դարձավ ԽՍՀՄ աստղադիտական առանցքային կենտրոններից մեկը՝ ձեռք բերելով մեծ հեղինակություն գիտական շրջանակներում:

Վիկտոր Համբարձումյանը համարվում է տեսական աստղաֆիզիկայի դպրոցի հիմնադիրը ԽՍՀՄ-ում: Մեծ գիտնականն աշխատել է աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղայինաստղագիտության, աստղային համակարգերի դինամիկայի ոլորտներում: 1932թ.-ին Աստղադիտական թագավորական միության Monthly Notices ամսագիրը տպագրեց Համբարձումյանի հոդվածը, որը դարձավ ժամանակակից գազային միգամածությունների տեսության հիմնաքարը: Գիտնականի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում նշվում է որպես աստղադիտության օր: 2010թ.-ից աստղադիտության ոլորտում ներդրած ավանդի համար շնորհվում է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցականը:

   

Добавить комментарий

Смотрите также

Փորձագետ. «Բունդեսթագը չի ընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձևը»

Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագը կքվեարկի Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման բանաձևի շուրջ: Բանաձևի նախագիծն արդեն …