Пятница , 29 марта 2024
amru
Главная / Без рубрики / Հայաստան. չկայացած Մայդանի արդյունքները ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստան. չկայացած Մայդանի արդյունքները ՏԵՍԱՆՅՈՒԹ

«ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ» լրատվական գործակալության մուլտիմեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Հայաստան. չկայացած Մայդանի արդյունքները» խորագրով։

Մամլո ասուլիսի շրջանակներում փորձագետներն ամփոփեցին Երևանում ընթացող ցույցերի արդյունքներն ու քննարկեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Ռուսաստանյան ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՌԻՍԻ) փոխտնօրեն Թամարա Գուզենկովան նշեց, որ ՌԻՍԻ–ի փորձագետները, ուսումնասիրելով հայաստանյան իրադարձությունները ցույցերի սկզբնական շրջանում, եկել են այն եզրահանգման, որ Հայաստանում չի կարող լինել Մայդան ուկրաինական սցենարով։ ՌԻՍԻ–ի փորձագետների կարծիքով, այդ ցույցերի հիմքում ընկած են բոլորովին այլ պատճառներ և գործոններ։ 03

«Այս հարցի քննարկմանը խանդավառությամբ միացան հայաստանյան, ռուսաստանյան և ուկրաինական ԶԼՄ–ները։ Պատճառն այն է, որ իր արտաքին դրսևորմամբ, ձևակերպումներով, Երևանի կենտրոնում ցուցարանների անմիջական գործողություններով դա նման է այն ամենին, ինչը լրագրողները կարող էին տեսնել Կիևում Մայդանի նախնական փուլում», – ասաց Թամարա Գուզենկովան։

Կովկասի հարցերով փորձագետ Վադիմ Դուբնովն իր հերթին նշեց, որ Բաղրամյան պողոտայի բողոք–ցույցը ծնվել է Հայաստանում և կապ չունի ո՛չ Եվրասիական միության, ո՛չ Եվրոպական միության և ո՛չ այլ արտաքին գործոնների հետ։

Ըստ փորձագետի՝ Մայդանի համար անհրաժեշտ է տարրաձայնության առկայություն իշխող քաղաքական վերնախավի ներսում, որովհետև բոլոր գունավոր հեղափոխությունները սկսվել են ոչ թե հրապարակից, այլ իշխանության ներսում առաջած հակամարտությունից։ Այդպես էր և՛ Վրաստանում, և՛ Ուկրաինայում։ «Երբ վերնախավի ներսում կա հակամարտություն, միայն այդ դեպքում են օգտագործվում հրապարակն ու մարդիկ։ Հայաստանում այդ ամենը չկար։ Այդպիսի հակամարտության սաղմը Հայաստանի վերնախավի ներսում վերացվեց մի քանի ամիս առաջ, ընդ որում՝ ծիծաղելի իրավիճակում (իշխանությունները ստիպեցին Գագիկ Ծառուկյանին հրաժարվել քաղաքական գործունեությունից)։ Ըստ Դուբնովի՝ Հայաստանի իշխանություններն ընտրել են բավականին հարմար ռազմավարություն և հաջողությամբ բոլոր հարցադրումներն ուղղում են դեպի Մոսկվա։ «Ռազմավարական կարևորության բոլոր կառույցների հանձնումը Ռուսաստանին շատ հարմար քայլ է Հայաստանի իշխանությունների համար, որովհետև նրանք փաստորեն ազատվում են պատասխանատվությունից և բոլոր հարցերը ուղղվում են դեպի Մոսկվա։ Բաղրամյան պողոտան փակած մարդիկ հենց այդ հարցն էին տալիս. ինչպե՞ս ստացվեց, որ որևէ մեկը ոչ մի հարցում պատասխանատու չէ»։

Կասպյան համագործակցության ինստիտուտի տնօրեն Սերգեյ Միխեևը, մեկնաբանելով Հայաստանի ներքաղաքական կյանքը, նշեց, որ ներկայիս նախագահի համար ընթացող ցույցերը իշխանության կորստի որևէ լուրջ վտանգ չստեղծեցին, բայց, անշուշտ, դրանք կարող են հաջորդ քայը լինել հետագա ցույցերի կազմակերպման համար։

«Եթե առաջ գա ևս մեկ նման ճգնաժամ, ապա այն վերջին իրադարձությունների շարունակությունը կլինի։ Այս առումով Հայաստանի իշխանությունները պետք է համապատասխան եզրահանգումներ անեն»։ Փորձագետը կարծում է, որ եթե «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի նման խոշոր կազմակերպության ներսում կան ինչ–որ կոռուպցիոն մեխանիզմներ, ապա դրանք, միանշանակ, համաձայնեցված են և՛ հայկական, և՛ ռուսական կողմերի հետ։ Ռուսաստանյան լրատվամիջոցների արձագանքը Սերգեյ Միխեևը որակում է որպես մեխանիկական ընկալում։ «Սկզբում նրանք անդրադարձան թեմային, իսկ հետո, երբ սկսեցին ուսումնասիրել, դադարեցին այն Մայդան անվանել։ Եվ եթե հրահանգ լիներ «վերևից», ապա նրանք կզարգացնեին Մայդանի թեման մինչ օրս»,– համոզված է փորձագետը։ Տեղեկանք Մեկ շաբաթից ավել Հայաստանում շարունակվում էին սոցիալական բնույթի ցույցերն՝ ուղղված ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմանը։ Ռուսաստանյան «ԻՆՏԵՐ ՌԱՈ» ընկերության «Հայկական էլեկտրական ցանցեր» դուստր ընկերությունը դիմել էր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայցով։ Հունիսի 17ին հայցը մասամբ բավարարվեց, և համաձայն ՀԾԿՀ որոշման՝ այս տարվա օգոստոսի 1ից սակագինը պետք է բարձրանա 6.93 դրամով։ Այս որոշումը դարձավ հանրության դժգոհության պատճառ, ինչի արդյունքում սկսվեցին երկարատև ցույցերն Ազատության հրապարակում և Բաղրամյան պողոտայում։ Բայց ցույցերի ալիքը սկսեց մարել այն բանից հետո, երբ երկրի նախագահն առաջարկեց կոմպենսացնել բարձրացված սակագինը բյուջետային միջոցների հաշվին և անցկացնել միջազգային աուդիտ «Հայաստանի էլեկտրացանցերում»։

Добавить комментарий

Смотрите также

Alexander Gusyev: “Iran is building a road through Azerbaijan because of Armenian leadership’s indifference»

The draft plan on the new transit route, connecting Iran’s southern port of Bandar Abbas …