Տարադրամի փոխարժեք: 1$~472 դրամ, 1$~54 ռուբ.
Հայաստան: Էլեկտրաէներգիայի սակագինը՝ 48,78 դրամ ( ~10.33 cent) մեկ կլվտ. ժամի համար (սակագնի բարձրացման դեպքում)
Ռուսաստան: Էլեկտրաէներգիայի սակագինը՝ 3,15 ռուբ. (~ 5,83 cent) մեկ կլվտ. ժամի համար
Ռուսաստանի հետ համեմատած՝ Հայաստանում կենսաթոշակը 4 անգամ ավելի ցածր է, միջին աշխատավարձը՝ 2-2,5 անգամ, և ներկայումս գրեթե երկու անգամ ավելի բարձր կդառնա էլեկտրաէներգիայի սակագինը, եթե հաստատվի նոր սակագնի մասին որոշումը՝ չնայած շարունակվող ցույցերին:
Առաջնահերթ նշենք, որ ցանկացած քաղաքական կարգախոս և գործողություն չափազանց վտանգավոր է Հայաստանի համար, և պետք է կտրականապես բացառել դրանք: Հայերն իմաստուն ժողովուրդ են, և ես հուսով եմ, որ բոլորը մեկ մարդու նման դա հասկանում են:
Սակայն էլեկտրաէներգիայի սակագինը այդ մեկուկես ցենտով բարձրացնելը դարձավ իշխանությունների կողմից անցկացվող սոցիալ-տնտեսական քաղաքականության շուրջ շարունակ աճող դժգոհության վերջին կաթիլը:
Ինչպես հայտնի է, անարդարության զգացումն ուժեզ փաստարկ է, որը կարող է մարդկանց ստիպել կոնկրետ և վճռորոշ քայլեր նախաձեռնել:
Ո՞րն է այդ անարդարությունը:
— Այնպես է ստացվել, որ երկրի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող գրեթե բոլոր կառույցները հայտնվեցին Հայաստանի կառավարության վերահսկողություն
— Բոլոր այն արտադրական ընկերությունները
— Երկար տարիների ընթացքում շարունակաբար ընթանում է բնակչության ամենատաղանդավոր, ամենակրթված և, հետևաբար, ստեղծարար գործունեության ու տնտեսության վերականգնման հարցում ունակ բնակչության արտագաղթը:
Եվ այն հարցին, թե ինչու է այս ամենը կատարվում, տրվում են անհեթեթ պաստախաններ, որոնք ամենևին էլ անկեղծ չեն: Այդ իսկ պատճառով էլ ոչինչ չի փոխվում:
Եվ առաջնային անարդարությունը իշխանությունների չկամությունն է (հավանաբար, դա նրանց ձեռնտու է)՝ ընկալելու, թե ինչու չեն օգտագործվում սփյուռքի հայ համայնքների ահռելի հնարավորությունն
Կարծում եմ, որ Հայաստանի իշխանություններն ու նախագահն, առաջնահերթ, պետք է լուրջ եզրահանգումներ անեն և հասկանան, որ անհրաժեշտ է մշակել և իրականացնել լայնածավալ տնտեսական բարեփոխումներ երկրում: Իսկ դրա համար առաջնահերթ պետք է փոխել սեփական շրջապատի կաղապարային կոռուպցիոն մտածելակերպը: Երկրի տնտեսությունը պետք է ոտքի կանգնեցնել, որքան որ դա բարդ լինի: Որևէ այլընտրանք այս հարցում գոյություն չունի:
Հայաստանը մեր և աշխարհով մեկ սփռված բազմաթիվ հայերի հայրենիքն է, և չի հաջողվի այն դարձնել մի խումբ մարդկանց համար միայն բաց երկիր: Մենք ի սրտե ուրախանում ենք Հայաստանի հաջողություններո
Նայելով ցույցի դուրս եկած երիտասարդների դեմքերին, ես, չնայած ստեղծված իրավիճակի, լցվում եմ ուրախության զգացումով, որ մենք այսպիսի երիտասարդություն ունենք: Հոգու խորքում հանգստություն է գալիս, քանի որ կա վստահելի ապագա, և ամենը կհաջողվի:
Բայց ամենը դրական արդյունք կունենա միայն վտանգների մասին չմոռանալու պարագայում: Մենք որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, որպես մշտական շրջափակման և, փաստացիորեն, ռազմական իրավիճակի մեջ գտնվող ժողովուրդ մեր հասարակության զարգացման այլ տարբերակների, քան առանց քաղաքական ցնցումների, հավասարակշռված և սահուն զարգացման իրավունք չունենք: Ոչ, դա մեզ համար չէ: Եվ այդ պատճառով էլ կոչ եմ անում չենթարկվել սադրանքների:
Ա՜խ, ինչպես էին մենք սխալվում,
Մի՛ վախեցեք, դուք իրավացի եք:
Եվ ձեր հոգին՝
Լցված հին հարուստ ազգի արնով
Հավատում եմ, որ կգտնի իր ճանապարհը,
Թե ինչպես ճիշտ գործել:
Թող ժողովուրդը չորոշի՝ ինչպես իրեն ապրել, ես չգիտեմ,
Այլ որոշեն արդարությանը ծարավ զգացումները:
Եվ ով է այն հիմարը, ազգի հայրենասեր ինքնակոչը,
Եվ իշխանություն ունեցողը, ով հասցրեց բազմաչարչար ժողովրդին այս կետի:
Անեծք նրան:
Ռուբեն Գրիգորյան