Թուրքիան սատարում է Իսլամական պետությանը — Rusarminfo
Среда , Август 23 2017
ВАЖНОЕ
Главная / Նորություններ / Թուրքիան սատարում է Իսլամական պետությանը

Թուրքիան սատարում է Իսլամական պետությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին հայտարարել է, որ պաշտոնական Թուրքիան երբևէ թույլ չի տա, որ իր հարավային սահմաններին՝ Սիրիայում, ստեղծվի նոր քրդական պետություն: Գործի կդրվեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ նախագիծը երբևէ չիրականացվի, որքան էլ որ բարձր լինի հարցի գինը:

Էրդողանի հայտարարությունն արվել էր քրդական ռազմական խմբավորումների կողմից Սիրիայի հյուսիսում Իսլամական պետության ահաբեկչական խմբավորուների դեմ պայքարում զգալի հաջողությունների ձեռքբերման համատեքստում:

RUSARMINFO-ի հետ զրույցում Մերձավոր Արևելքի վերջին իրադարձությունները մեկնաբանել է Մերձավոր Արևելքի ինստիտուտի տնօրեն Եվգենի Սատանովսկին:

Սիրիայի փլուզումն արդեն իրականություն է, Քուրդիստանի ձևավորումը ևս իրականություն է: Իսկ թե ընդունում է միջազային հանրությունը, թե ոչ, որևէ մեկին բացարձակապես չի հետաքրքրում”, — նշեց փորձագետը:

Ընդ որում, փորձագետը նշել է, որ ԻԼԻՊ-ի վերջին հարձակումները Սիրիայի հյուսիսում, մասնավորապես՝ Կոբանիում, իրականացվել է Թուրքիայի տարածքից, ինչն արդեն բացառիկ երևույթ է:

Էրդողանը կարող է ժխտել, բայց դա փաստ է: Դա ապացուցում է այն, որ Թուրքիան ոչ պաշտոնապես, բայցև աջակցում է ԻԼԻՊ-ին: Եվ լիովին տրամաբանական է, որ եթե քրդերը պայքարում են ԻԼԻՊ-ի դեմ, իսկ Թուրքիան կանգնած է ԻԼԻՊ խմբավորման մեջք

ին, ապա այն, անշուշտ, քրդերի դեմ դուրս կգա ոչ միայն թուրք-քրդական հարաբերությունների պատճառով”, — մանրամասնել է Սատանովսկին:

Հիշեցնենք, որ շաբաթ օրը քրդական զորամիավորումները Հալեպի հյուսիսային սիրիական գավառի Կոբանի քաղաքից դուրս են մղել ծայրահեղականներին: Ներկայումս քաղաքն ամբողջությամբ գտնվում է քրդերի հսկողության տակ: Սիրիայի հյուսիսում գտնվող Հասեկե քաղաքում նույնպես քրդական ռազմական միավորումների և սիրիական զորքերի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի քրդական վարչակազմը ղեկավարելու է Հասեկե շրջանի այն հատվածները, որոնք քրդական ինքնապաշտպանական ուժերը կազատագրեն ծայրահեղականներից: Այս շրջաններում քրդերը կկարողանան վարչական շենքերին տեղադրել իրենց դրոշը ՝ պաշտոնական սիրիականի փոխարեն:

Իր հերթին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը RUSARMINFO-ի հետ զրույցում նշել է, որ Թուրքիան բոլոր հնարավոր ջանքերով փորձում է թույլ չտալ քրդական պետության ձևավորմանն իր իսկ սահմանին: Միևնույն ժամանակ նա վստահ է, որ վաղ թե ուշ քրդերը կստեղծեն իրենց ինքնավարությունը Սիրիայի հյուսիսում, իսկ հեռանկարում՝ սեփական անկախ պետությունը:

Ընդ որում, Սաֆրաստյանը հիշեցրել է, որ Թուրքիայի հիմնական ռազմավարական նպատակն է տապալել Բաշար Ասադի վարչակարգը Սիրիայում:

Թուրքիան սատարել է և շարունակում է սատարել Իսլամական պետությանը, քանի որ ԻԼԻՊ-ն առաջնահերթ պայքարում է Ասադի կառավարության դեմ”, — նշում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Հիշեցնենք, որ 2014թ.-ի սեպտեմբերից Կոբանին դարձել էր քրդական զորամասերի և ԻԼԻՊ խմբավորումների միջև ծանր մարտերի հարթակ: Վերջիններս ձգտում էին վերացնել քրդական անկլավն ու իրենց հսկողության տակ վերցնել կարևոր սահմանային անցումը: Այդուհանդերձ, քրդերին հաջողվեց պահպանել այս տարածքները, որտեղ հնարավոր է ստեղծվի քրդական պետությունը:

Смотрите также

Փորձագետ. «Աշխարհի բոլոր քրիստոնյաները պետք է արձագանքեն Էրդողանի որոշմանը՝ վերածելու Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի»

Թուրքիայի ԱԳ նախարարությունը տարածել է հայտարարություն՝ ի պատասխան Հունաստանի քննադատությանը Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի …

ADISORD DESIGN